Շրեշ. ՀՀ Բույսեր

Շրեշ (լատ.՝ Eremuarm), շրեշտ, օղին, փայլկտուկ, թաղաղուազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։

Տարածում
Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ շրեշ ուշագրավ (լատ.՝ Eremuarm spectabilis)։

Տարածված է Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի լեռնային գոտիներում (1500-2300 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում։

Կենսաբանական նկարագիր
Կոճղարմատը հոծ է, իլիկաձև հաստացած, մսալի։ Ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը 40-60 սմ։ Տերևներն արմատամերձ են, երկար, գծաձև։ Ծաղկաբույլը բազմածաղիկ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կարմրավուն, գորշ և այլն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը գնդաձև տուփիկ է։

Նշանակություն
Որոշ տեսակների արմատները պարունակում են դեքստրինանման նյութեր (օգտագործվում են սոսինձ պատրաստելու համար), իսկ տերևները՝ ներկանյութ։ Մատղաշ տերևներն ուտելի են։ Մեղրատու է և գեղազարդիչ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում