Կառ. ՀՀ Բույսեր

Կառ կամ օնոպորդիում, կաղջնակ, տափափուշ, (լատ.՝ Onopordum) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածում
Դասի ներկայացուցիչները տարածված են Եվրոպայում, (հիմնականում Միջերկրածովյան տարածաշրջանում), Հյուսիսային Աֆրիկա, Կանարյան կղզիներ, Կովկասում, Արևմտյան և Կենտրոնական Ասիա։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ճամփեզրերին, բնակավայրերին մոտ, քարքարոտ լանջերին, հաճախ աղբոտում է ցանքերը։

Անվանում
Դասի գիտական անվանումը գալիս է հին հուն․՝ ὄνος - էշ և πορδή - հողմահան բառերից։

Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձր, մինչև 2մ է Տերևները փշոտ են, երկարավուն, նըստադիր։ Ծաղկաբույլը խոշոր, մեկական կամ ճյուղերի ծայրերին խմբերով զամբյուղ է, հազվադեպ՝ նստած տերևածոցերում, ծաղիկները՝ բազմաթիվ, խողովակավոր։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը կողավոր, կնճռոտ սերմիկ է։

Նշանակություն և կիրառություն
Պարունակում է ալկալոիդներ, պոլիացետիլենային միացություններ, ֆենոլկարբոնային թթուներ, ճարպեր, աղաղանյութեր և այլն։ Որոշ տեսակների արմատների եփուկն օգտագործվում է ռևմատիզմի, թոքերի, ստամոքսի, իսկ վերգետնյա մասերինը՝ լեղապարկի, միզուղիների, քսուկը՝ մաշկ, հիվանդությունների, հյութը՝ թարախային վերքերի բուժման ժամանակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում