Հայաստան

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (...
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատման կասկածանքով, Կամոյի փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՈւԱԶ» մեքենայով հանդերձ։ Մեքենայում հայտնաբերվեց 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չներկայացրեց։ Տղամարդը իր...
2020-09-17 15:45:13
Հնարավոր է կարճատև անձրև․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 17-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-20-ին սպասվում է առանց տեղ...
2020-09-17 12:01:15
Երասխահուն գյուղում բների 32․4%-ի մոտ առկա է «յուղանման» նյութով աղտոտում
Արաքսի հովտում գտնվող Երասխահուն գյուղը սպիտակ արագիլներով ամենախիտ բնակեցվածներից մեկն է։ Այն ունի 780 հա մակերես, որտեղ հանդիպում են 71 բնադրող զույգ։ Միայն դպրոցի կտուրին առկա է արագիլի 10 գործող բույն։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։ «Ցավոք բների 32․4%-...
2020-09-15 16:50:13
Եղեգիս գետի 17 ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն
Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։ Նախարար Պետ...
2020-09-15 15:39:35
Անհայտ անձի կողմից ապօրինի հատված 12 ծառ է հատվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա կատարել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված թվով 12 ծառի փաստով շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ, որը կազմել է 2.575.500 ՀՀ դրամ: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ա...
2020-09-15 14:44:55
«Կանաչ Լոռի» կոչերի ներքո... հատված անտառ՝ Վանաձորի անտառտնտեսությունում (տեսանյ...
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, անտառագետ Այսեր Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Վանաձորի անտառտնտեսությունում անտառհատումների մասին։ Վերջինս գրել է․ ««Կանաչ Լոռի» կոչերի ներքո... օրինակային տարբերակով հերթական «անտառազրկման միջոցառումը» Վանաձորի անտառտնտեսության ան...
2020-09-15 10:38:29
Դաժան և ապօրինի շնամարտ՝ արտակարգ դրության պայմաններում․ ահազանգ (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, շնամարտերի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:&nb...
2020-09-14 20:35:52
Դիլիջանում սկսվել է թափառող կենդանիների ստերջացման ծրագիրը
Թափառող կենդանիների խնդիրը տևական ժամանակ է, ինչ գտնվում է Դիլիջան համայնքի համայնքապետ Արմեն Սանթրոսյանի ուշադրության ներքո, որպես հրատապ խնդիր: Այս մասին հայտնում է Դիլիջանի համայնքապետարանը։ Հաղորդագրությամբ ասվում է․ «Ըստ սահմանված ընթացակարգերի բազմիցս հայտարարվել է մրցույթ՝ թափառող շների ստերջացման համար, բայց ...
2020-09-14 17:03:03
Տարիներ շարունակ շղթայի վրա պահված Բալու արջն այսօր երջանիկ է (տեսանյութ)
2018թ․-ի մարտ ամսին Վերին Արտաշատից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել Բալու արջը, որն ուներ ծանր հոգեկան և վարքաբանական խնդիրներ: Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի մասնագետների աշխատանքի շնորհիվ Բալուն այսօր այնպիսին է, ինչպես տեսանյութում: Բալու արջի մոտ դեռևս պահպանվել են որոշ վատ «հիշողություններ&raq...
2020-09-14 11:20:05
Ջերմաստիճանը կբարձրանա․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ց...
2020-09-12 12:40:48
Դաժան և ապօրինի «որսի» սիրահարը (ֆոտո)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 2020թ․-ի օգոստոս ամսին, երբ անգամ սիրողական որսաշրջանը չէր հայտարարվել բացված, Կարո Սարիբ...
2020-09-11 14:35:01
Արտյոմ Վարդանյանը «ներողություն կխնդրի» նախկին նախարարից․ դատական գործն ավարտվել է
Օրերս ավարտվել է Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գորիգորյանի և «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի միջև ընթացող դատական գործընթացը։  Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունիս ամսին Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արտյոմ Վարդանյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստան...
2020-09-09 19:36:32
Ապօրինի ծառահատման հերթական դեպքը՝ Ստեփանավանում (տեսանյութ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով սեպտեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Գարգառ-Վանաձոր ճանապարհին ստուգել են Մարց գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Մեքենայի վարորդը վառելափայտի օրինակա...
2020-09-09 13:06:49
Որսի ընթացքում որդու արձակած կրակոցից սպանվել է հայրը (տեսանյութ)
Սեպտեմբերի 7-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ ստացվեց, որ մահացած քաղաքացու են տեղափոխել։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողներն անմիջապես ճշտեցին մահացածի ինքնությունը՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյան։ Մահացել էր հրազենային վիրավորումից։ Ոստիկանների միջո...
2020-09-09 10:41:07
Բեռնատար էլեկտրամոբիլներն ազատվում են ԱԱՀ-ից
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ. ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։ Հաշվի առնելով բեռնատար ավտոմեքենաների՝ վնասակար արտանետումների արդյունքում օդի աղտոտման նվազեցման հարցի կարևորությունը, ինչպես նաև էլեկտրամոբիլների ներմուծմամբ զբաղվող ընկե...
2020-09-08 18:28:06
Վահե Ջիլավյանն այլևս չի պաշտոնավարում ՇՄ նախարարությունում
Երկար տարիներ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարը հանդիսացած, այնուհետև՝ 2020թ․-ի ապրիլ ամսին ՇՄ նախարարի առաջին տեղակալ նշանակված Վահե Ջիլավյանն այլևս չի պաշտոնավարում նախարարությունում։ Նշենք, որ վերջինս՝ հանդիսանալով նախորդ իշխանությունների կողմից նշանակված և տարիներ շարունակ համակարգում գործունեություն ծավալող...
2020-09-08 14:47:06
Նոր մանրամասներ արագիլների աղտոտման խնդրի մասին․ NABU ուսումնասիրություններ
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ուսումնասիրություններ կատարել սպիտակ արագիլների շուրջ առաջացած խնդիրների հետ կապված։ «Սպիտակ Արագիլի աղտոտման պատճառները և վայրերը հասկանալու նպատակով՝ մեր թիմի կողմից իրականացվել է այց Արարատի և Արմավիրի մարզի 191 բնակատեղի։ Բնադրող Արագիլներ դիտարկ...
2020-09-08 12:18:39
Օդի ջերմաստիճանը կնվազի․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստ...
2020-09-07 11:14:45
Արցախի ոստիկանությունը՝ շան վրա կրակելու դեպքի մասին
Սեպտեմբերի 4-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Ա.Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Շուշի քաղաքի բնակիչ, 1963թ.ծնված Վ. Ա.-ն նույն քաղաքում հրազենով կրակելու միջոցով թափառող շուն է ոչնչացրել։ Այս մասին հայտնումէ ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։  Հիշեցնենք, որ երեկ համացանցում է հայտնվել Արցախում կենդանու նկատմամբ...
2020-09-05 14:07:54
Անմարդկային դաժանություն Արցախում․ կրակված շունն արնահոսում է փողոցում (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: Համացանցում է հայտնվել Արցախում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման ևս մեկ դեպք։ Օգտատեր Ալբերտ Մարգարյանը բեռնել է տեսանյութ, որտեղ հավանաբար կրակված շուն է, որը արնահոսում է փողոցում թողնված։  Տեսանյութում մեծահասակ տղամարդը հրազենը ձե...
2020-09-04 17:01:23
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում