Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատման կասկածանքով, Կամոյի փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՈւԱԶ» մեքենայով հանդերձ։
Մեքենայում հայտնաբերվեց 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չներկայացրեց։ Տղամարդը իրավապահներին հայտնեց, որ հայտնաբերվածը ապօրինի հատել է սեպտեմբերի 12-ին՝ «Նոշկա» կոչվող հանդամասում։ Փաստի առթիվ նախապատրաստում են նյութեր։