Ապօրինի ծառահատման հերթական դեպքը՝ Ստեփանավանում (տեսանյութ)

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով սեպտեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Գարգառ-Վանաձոր ճանապարհին ստուգել են Մարց գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Մեքենայի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ երկու օր առաջ իրենց գյուղի անտառից բենզասղոցով հատել է կաղնի:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում