Վահե Ջիլավյանն այլևս չի պաշտոնավարում ՇՄ նախարարությունում

Երկար տարիներ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարը հանդիսացած, այնուհետև՝ 2020թ․-ի ապրիլ ամսին ՇՄ նախարարի առաջին տեղակալ նշանակված Վահե Ջիլավյանն այլևս չի պաշտոնավարում նախարարությունում։

Նշենք, որ վերջինս՝ հանդիսանալով նախորդ իշխանությունների կողմից նշանակված և տարիներ շարունակ համակարգում գործունեություն ծավալող քաղաքացի, ոչ միանաշանակ և դժգոհությամբ էր ընդունվում հանրության կողմից։

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975թ. հունվարի 31

Կրթություն

1991 – 1996 – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Կառավարում և տնտեսական կապերի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
1981 – 1991 – Երևանի N139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեություն

Հունիս 2017 – Մայիս 2018 – ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Օգոստոս 2016 – Հունիս 2017 - Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամ, փոխտնօրեն (Դեկտեմբեր 2016 – Ապրիլ 2017 - Գործադիր տնօրենի ժ/պ)
Մայիս 2015 – Օգոստոս 2016 - Հայաստանի Զարգացման Հիմնադրամ, Սփյուռքի գծով խորհրդատու

Օգոստոս 2012 - Հուլիս 2014 - ՀՀ սփյուռքի նախարարություն, նախարարի տեղակալ
Հոկտեմբեր 2009 - Օգոստոս 2012 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, աշխատակազմի ղեկավար

Սեպտեմբեր 1999 – Հոկտեմբեր 2009 - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, վարչության պետ

Մարտ 2000 – Հոկտեմբեր 2009 - ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ

Օգոստոս 1999 – Դեկտեմբեր 1999 – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն

Մարտ 1999 - Սեպտեմբեր 1999 – ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, բաժնի պետ - Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժին

Օգոստոս 1998 - Մարտ 1999– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, գլխավոր մասնագետ, Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչություն

Ապրիլ 1998 – Օգոստոս 1998 - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ -- Արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն

Զինվորական ծառայություն

Հունիս 1996 – Հոկտեմբեր 1997 – ՀՀ Զինված Ուժեր, Սերժանտ

Դասային աստիճան

Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Լեզուները

Հայերեն (մայրենի), Անգլերեն (ազատ), Ռուսերեն (ազատ)

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: Նյութի աղբյուրը` http://econews.am/?p=11417&l=am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում