Որսի ընթացքում որդու արձակած կրակոցից սպանվել է հայրը (տեսանյութ)
![](https://econews.am/disk/09-09-20/d79532490e4a52dbf1bcc23ab2280929.jpg)
Սեպտեմբերի 7-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ ստացվեց, որ մահացած քաղաքացու են տեղափոխել։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողներն անմիջապես ճշտեցին մահացածի ինքնությունը՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյան։ Մահացել էր հրազենային վիրավորումից։
Ոստիկանների միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը տղամարդն իր որդու հետ որսի է գնացել։ Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ, ինչի հետևանքով 65-ամյա տղամարդը մահացել է։
36-ամյա որդին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական ողորկափող երկու հրացան։ Նախապատրաստվում են նյութեր։
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ-ում մեկնարկել է ՇՄ նախարարի հրամանով սահմանված որսաշրջանը։ Նման միջադեպերը կրում են պարբերական բնույթ․ որսի ընթացքում պատահաբար բաց թողնված գնդակը հաճախ է վնաս հասցնում որևէ այլ մարդու։ Ընդգծենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ուսումնասիրել և ներկայացնել է որսի ոլորտում առկա խնդիրները, որոնք ըստ էության պատճառ են հանդիսացել ստեղծված անվերահսկելի և չկանոնակագված իրավիճակի: Այս տարիների ընթացքում ՀՀ տարածքում սիրողական որս իրականացնող անձինք չեն ունեցել և չեն ստացել որսորդական վկայական վերոնշյալ ընթացակարգային խնդիրների պատճառով: Ավելի քան 10 տարի չի իրականացվել ոլորտի կանոնակարգմանն ուղղված ընթացակարգերի մշակում և հաստատում, ինչը թույլ է տալիս ակնհայտ տեսնել որսի ոլորտը բարձիթողի և անվերահսկելի վիճակում թողնելու հատուկ դիտավորություն և միտում:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/9dcffedb69b44cc3c501c3b8c8a41ff5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/53e1f85bad57842f5edde3e90f4e2be3.jpg&w=300&h=200)