Ճահճային մկնաճուռակ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ճահճային մկնաճուռակ, (լատ.՝ Circus aeruginosus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։

Ընդհանուր բնութագիր
Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 48-56 սմ է, թևերի բացվածքը՝ 115-130 սմ, կենդանի զանգվածը՝ 500-750 գ։ Թևերը երկար են, լայն, պոչը՝ երկար՝ առանց զոլերի, գոտկատեղը՝ մուգ։ Էգը մուգ դարչնագույն է, գլուխը, կոկորդը՝ դեղնասպիտակավուն։ Երիտասարդը նման է էգին, ավելի մուգ երանգներով է։ Արուն մուգ շիկակարմիր-դարչնագույն է, պոչի թափահարողները՝ մոխրագույն, ծայրերը՝ սև։ Որսը որոնում է ցածր, դանդաղ թռիչքի ընթացքում՝ կիսաբաց թևերը վեր պարզած։ Ջրամբարի հարակից ցամաքներում հազվադեպ է հայտնվում։

Բնակություն
Բնակվում է լճերի մոտ, ճահճուտներում։ Սնվում է թռչուններով, միջատներով, ջրառնետներով։

Բնադրում
Բնադրում է ճահճուտներում (ջրից 120-130 սմ բարձր), առանձին դեպքերում՝ գետնին՝ խիտ բուսուտներում։ Ձվադրումը՝ մայիսից հունիս։ Դնում է 50 մմ տրամագծով, սպիտակ, կապտավուն կամ կանաչավուն սպիտակ 3-8 ձու։ Ձագերը ձվերից դուրս են գալիս հուլիսի սկզբին։ Խնամքը հոգում է մայր թռչունը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում