Երևանի նորընտիր քաղաքապետը խոստացել է 500 000 ծառ տնկել. ծրագրի բնապահպանական մաս

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում ձայների մեծմասնությամբ հաղթանակ տարավ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ինչը նշանակում է, որ Երևան քաղաքն օրերս նոր քաղաքապետ կունենա՝ Հայկ Մարության: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրողների 81.06 տոկոսը` 294 109 ընտրող, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ՝ 6,95 տոկոս արդյունքով կամ 25 219 ընտրող: Հավաքված քվեների քանակով երրորդը «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով կամ 18 112 ընտրող:

Նշենք, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն իր նախընտրական ծրագրում մի քանի կետեր է առանձնացրել «Աղբահանություն» և «Շրջակա միջավայր և առողջ ապրելակերպ» խորագրով: Այսպիսով «Աղբահանություն» խորագրի տակ ներկայացված են՝

  • Վերանայել Երևանի փողոցների մաքրման, աղբահանության և ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը:
  • Հիմնել աղբի վերամշակման գործարան:
  • Տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել աղբը տարանջատված տարաներում թափելու հնարավորություն:

«Քաղաքաշինություն» խորագրի ներքո նշված է. 

  • Արևային էներգիայի և էներգախնայող համակարգերի օգտագործմամբ ընդլայնել փողոցների լուսավորման ցանցը:

«Շրջակա միջավայր և առողջ ապրելակերպ» խորագրի ներքո.

  • Տնկել 500 000 ծառ մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ստեղծելով ոռոգման համակարգ` կանաչապատել Նորքի անտառները և Սարալանջի փողոցին հարակից տարածքները: Ծանր մետաղներով աղտոտված տարածքներում տնկել դրանք չեզոքացնելու հատկություն ունեցող բուսատեսակներ:
  • Բարեկարգել և ընդլայնել հանրային կանաչ տարածքները:
  • Վերագործարկել բոլոր չգործող շատրվաններն ու նախաձեռնել նորերի կառուցումը:
  • Թափառող շների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդը:
  • Վարչական բոլոր տարածքներում հատկացնել վայրեր շների զբոսանքի համար: 
  • Մաքրել հանրային նշանակության տարածքները, այդ թվում` Հրազդանի կիրճը, Երևանյան լիճը և դրա շրջակայքը»:
Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում