Կարմիր բադ. ՀՀ Կենդանական աշխարհը

Կարմիր բադ, (լատ.՝ Tadoma ferruginea), բադերի ընտանիքի ջրլող թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 61-62 սմ է, թևերի բացվածքը՝ 121-145 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1,6 կգ։ Մարմինը դարչնագույն-շիկակարմիր է, գլուխը՝ ավելի բաց գույնի, բազկաթևը՝ սպիտակ, թափահարող փետուրները, ոտքերը, կտուցը՝ սև։Բնադրման շրջանում արուի վզին սև օձիք է ի հայտ գալիս։ Էգի գլուխը ավելի բաց գույնի է, օձիքը բացակայում է։

Սննդառություն
Սնվում է ջրային բույսերով, դաշտավլուկազգիների ընձյուղներով, անողնաշարավորներով, խխունջներով։ Հաճախ կերակրվում է ծանծաղուտ ափերի երկայնքով, թռչելիս հնչեղ ձայն է արձակում։

Բնադրում
Բնակվում է հիմնականում լեռնային լճերում ու հարակից դաշտերում։ Բույնը ոչ խորը փորվածք է՝ աղվեսների լքված բներում կամ ժայռախորշերում։ Ավազոտ թմբերում, փուխր բնահողում բների խորությունը 1-2 (երբեմն՝ 6-12) մ է։ Բներն զբաղեցնում են ապրիլին։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի սկգբին։ Դնում է 67 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու։ Նորելուկ ձագերը լճերում հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակից հուլիս, թռիչքի են դիմում հուլիսից օգոստոսի վերջը։ Ներկայումս ամբողջ աշխարհում Կարմիր բադի բոլոր համակեցություններում թվաքանակի կտրուկ և անարգել անկումը սպառնալիքի տակ է դնում տեսակի գոյությունը։ ՀՀ-ում այն կրճատվել է ավելի քան 10 անգամ, հատկապես՝ Սևանա լճի ավազանում, որովհետև լճի մակարդակի նվազման հետևանքով բները լճափերից բավական հեռու են մնացել։

Բազմացում
Կարմիր բադի հաջողությամբ բազմանում է անազատ պայմաններում՝ կենդանաբանական այգիներում, տներում, լճափերի համապատախան տեղանքներում տեղադրված արհեստական թռչնատներում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում