Ահազանգ․ կարմիրգրքյան տրիտոնների վաճառք՝ Երևանի շուկաներից մեկում (ֆոտո)
![](https://econews.am/disk/27-06-22/83951d8a8bcc681e6d0302602d248b8f.jpg)
![](https://econews.am/disk/27-06-22/e7c69f3a7d4dabc324e1fec9b7a81dcb.jpg)
«Արդեն որերորդ տարին է, որ Երևանի թռչնաշուկայում գարնան երկրորդ կեսից մինչև ամռան կեսը վաճառվում են փոքրասիական տրիտոններ, որոնց որսը և վաճառքն արգելված են օրենքով»,– այս մասին գրել է Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը՝ շարունակելով,– «Անցած տարի վաճառողների շրջանում տարվել է բացատրական աշխատանք, որ այդ պոչավոր երկկենցաղները գրանցված են Կարմիր գրքում, որ չի կարելի նրանց որսալ, առավել ևս վաճառել, որ դա կարող է վարչական տույժի հանգեցնել, միևնույն է՝ վաճառում են։
Վերջինս գրել է, որ մարտի 26-ին ականատես է եղել, որ մի փոքրիկ դույլի մեջ շուրջ 40-50 տրիտոն են վաճառվում, որոնք շատ նիհար են եղել ու եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն նրանց անհրաժեշտ խնամք տանելու, բոլորն էլ կարող են մահանալ կարճ ժամանակ հետո։
«Պետական ո՞ր մարմինն է ի զորու արգելելու Կարմիր գրքում գրանցված կենդանիների անօրինական առքն ու վաճառքը։ Եթե բնապահպանության ու ընդերքի պետական տեսչությունը, ապա ինչ կոնկրետ քայլեր նա կարող է անել։ Անցած տարիների իմ կարծիքն այն է, որ տվյալ վերհսկող մարմինն այս գործում կարծես վախվորած է։ Գուցե օրենսդրական հիմքերի խնդիր կա»,– եզրափակել է նա։
Փոքրասիական տրիտոնը վարում է գլխավորապես մթնշաղային ու գիշերային կենսակերպ։ Սնվում է հիմնականում մանր անողնաշարավորներով։ Ձմեռում է ցամաքում՝ աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում գարնանը։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-09-22/12eeb5ea55320cc39d5e5f7a8687be8c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/08-08-22/fb60bbc0189554cee1b04066b2c11897.jpg&w=300&h=200)