Եթե անգամ մի վայրում տեսնում եք այդ բույսերը մեծ քանակությամբ, էլի՛, քաղել չի կարելի․․․

«Սկսվել է տարվա կարճ, սիրուն ու միաժամանակ ցավոտ էն ժամանակը, երբ ծաղկում են գարնանային ծաղիկները: Էդ ծաղիկներից ամենասիրուններն անխնա հավաքվում են: Սար գնացող խմբերի կազմակերպիչներ ջան, խնդրում եմ, արգելեք ձեր խմբերի անդամներին ծաղիկներ հավաքել:

Խոսքս, հիմնականում, սոխուկավորների բույսերի մասին: Բայց քանի որ մեր հայրենակիցներից շատերը չգիտեն, թե որոնք են սոխուկավորները՝ ապա հիշեք, հիրիկները (ирис), արքայածաղիկները (рябчик), վարդակակաչները (тюльпан), շուշանները (лилия), խոլորձները (орхидея) քաղել չի կարելի: Այդ բույսերի մեծ մասը կարմիր գրքային են:

Այսինքն, եթե անգամ մի վայրում տեսնում եք այդ բույսերը մեծ քանակությամբ աճելիս, էլի՛, քաղել չի կարելի: Որովհետև քաղելու, տրորելու հետևանքով այդ քանակությունը տարեցտարի պակասում է»,- գրել է բույսերի գիտակ Թամար Գալստյանը՝ շարունակելով․ «Արածող կենդանիներն արդեն իրենց սև գործն անում են: Այսինքն, ոչ թե կենդանիները, այլ էդ կենդանիների մուտքը ամենուրեք թույլատրողնեը:

Չե՞նք ուզում, չէ՞, որ մեր սիրուն երկիրը վրածվի անապատի: Իսկ եթե էսպես շարունակենք՝ ապա մեր հողը կամայանա, կչորանա ու կդառնա ամուլ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում