Հնդկաստանի հարավում հայտարարվել է «կարմիր տագնապ»

Հնդկաստանի հարավում հայտարարվել է «կարմիր տագնապ» աֆրիկական ախատին խխունջների ներխուժման պատճառով, որոնք ոչնչացնում են բերքը աննախադեպ արագությամբ, հայտնում է TASS-ը: Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ այժմ «բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել վնասատուների դեմ պայքարում, որոնք երկիր են եկել Աֆրիկայից 20-րդ դարի սկզբում»:

Հսկայական ախատինների (Achatina fulica) հայրենիքը Քենիան և Տանզանիան է: 1920 թվականին խխունջների այդ ամենախոշոր տեսակը (որոնց երկարությունը հասնում է մինչև 30 սմ) մարդու ակտիվ մասնակցությամբ հայտնվել է Հնդկաստանում և Շրի Լանկայում: Այնուհետև հսկայական խխունջները արագ տարածվել են Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներում, Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի կղզիներում:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում