Հիրիկ. ՀՀ Բույսեր
Հիրիկ կամ զամբեղ (լատ.՝ Iris), հիրիկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 10-35 սմ է։ Տերևները թրաձև են, երկար, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, սպիտակ կամ դեղին։ Պտուղը տուփիկ է։ Բոլոր տեսակների մոտ տերևները թրաձև են, երկար։ Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, սպիտակ, դեղին և այլն։ Պտուղը եռագույն, բազմշասերմ տուփիկ է։ Հայտնի է մոտ 200 տեսակ, տարածված հյուսիսային կիսագնդում։
Հայաստանում
Հայաստանում հանդիպում է 14 տեսակի՝ կովկասյան, սրաշաքիլ, ցածրաճ, նրբագեղ, ցանցավոր, կղմինդրաձև ևն, որոնք աճում են Հայաստանի բոլոր գոտիներում։ Գեղազարդիչ բույսեր են։ Բոլոր տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ էնդեմիկ՝ նրբագեղ հիրիկը (I. elegantissima), որը հայտնի է նաև բարբզնակ կամ լալազար անունով, բնական բուսուտների կրճատման պատճառով գրեթե անհետացել է։
- Հիրիկ կովկասյան (I. caucasica),
- Հիրիկ Պրիլիպկոյի (I. prilipkoana),
- Հիրիկ ցածր (I. pumila)։
Այս տեսակները հանդիպում են Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի և այլ մարզերում։ Աճում են չոր, քարքարոտ, խոտածածկ լանջերին, անտառի բացատներում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի):
Հիրիկ Գրոսհեյմին (I. grossheimii)՝ միայն Սյունիքի մարզում՝ քարքարոտ լանջերին, գիհու կամ գիհու և կաղնու նոսրանտառներում (միջին և վերին լեռն, գոտիներում),
Հիրիկ գայլին (I. lycotis)՝ միայն Վայոց ձորի մարզում (Մարտիրոս գյուղի շրջակայք)՝ չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, արոտավայրերում, լքված հողատարածքներում (մինչև վերին լեռն, գոտի),
Հիրիկ մուսուլմանականը (I. musulmanica)՝ միայն Արարատյան գոգավորության ճահճոտ մարգագետիններում, գետերի և ջրանցքների ափերին (ստորին և միջին լեռնային գոտիներում),
Հիրիկ տարօրինակը (I. paradoxa)՝ Լոռու (Սպիտակի շրջակայք), Գեղարքունիքի (Օյունեյ), Սյունիքի մարզերում՝ չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, թփերի մացառուտներում, ժայռերի մեջ (ստորինից մինչև վերին լեռննային գոտի, ուտելի է՝ եփած, դրանով սնվում են նաև կրծողներն ու բզեզները),
Հիրիկ նրբագեղը (I. elegantissima)՝ Արարատյան գոգավորությունում, Շիրակի և Երևանի մարզերում՝ չոր, քարքարոտ, խճոտ, կավոտ լանջերին (ստորին և միջին
լեռն, գոտիներում), կիսաանապատներում և լեռնատափաստաններում,
Հիրիկ ցանցավորը (I. reticulata) տարածված է ամենուր, աճում է կաղնու և գիհու նոսրանտառներում, անտառի բացատներում, թփուտներում, լքված տարածքներում և այլն (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։
Տարածում
Հիրիկը տարածված է Միջին Ասիայի, Կովկասի, Իրանի լեռնոտ, չոր վայրերում, որտեղ կա եղանակի ընդգծված սեզոնայնություն։ Շոգերի և չոր եղանակի հետ բույսի վերգետնյա օրգանները մահանում են, պահպանվում են միայն արմատները։ Աշնանը, խոնավ ու ցուրտ պայնաններում, արմատներից զարգանում է տերևների փունջը և այդ ձևով բույսը ձմեռում է։
Նշանակություն
Ներկատու է, դեղատու և գեղազարդիչ։ Որոշ տեսակներ բնական բուսուտների կրճատման, մարդկանց անխնա վերաբերմունքի պատճառով գտնվում են գրեթե անհետացման եզրին։