Գորշ ջրիմուռներ. ՀՀ Բույսեր
Գորշ ջրիմուռներ (Phaeophyta), սպորավոր բույսերի տիպ, որը ներառում է 240 ցեղ՝ 1500 տեսակով։ Թաչոմը հատուկ գորշ պիգմենտի՝ ֆուկոքսանտինի շնորհիվ դեղնականաչավունից մուգ գորշավուն է՛ գորշ ջրիմուռ է ըստ ձևի և չափի բազմազաև եև (մանրադիտակային մեծության ճյուղավորված թելիկներից մինչև 40 մետրաևոց բույսեր)։
Գորշ ջրիմուռներինին բնորոշ են աճման հիմքային գոտիով Տհյուսվածքնհըում որպես սննդապաշար կուտակվում են մանիտ, լամինարին, երբեմն ճարպ։ Բազմանում են անսեռ ն սեռական, հազվադեպ՝ վեգետատիվ ճանապարհով։ Տեղի է ունենում սերունդների հաջորդականություն, գերակշռում է անսեռ սերունդը։ Բազմացման օրգանները միաբուն կամ բազմաբուն սպորան֊ գիումներն են։ Բաժանվում են 3 դասի։ Տարածված են ծովերում և օվկիաևոսներում (հատկապես սառը)։ Կիրառվում են ալգինյան թթուների և նրանց աղերի՝ ալգինաաների, ինչպևս նան կերային ալյուրի և բժշկության մեջ օգտագործվող յոդ, բրոմ պարունակող պատրաստուկների համար։ բազմաբջիջ թելիկները։ Բջիջների թաղանթները պարունակում են թաղանթանյութ, ինչպես նաև ալգին, ֆուկոիդին։