Վարդակակաչ. ՀՀ Բույսեր

Վարդակակաչ (լատ.՝ Tulipa) , վարդակակաչ, շուշանազգիների (Liliaceae) ընտանիքի սոխուկավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Հայտնի է, որպես դեկորատիվ բույս, գույություն ունեն վարդակակաչի շատ սորտեր և ձևեր։ 17-րդ դարում Հոլանդիայում տեղի ունեցավ պահանջարկի բում այս բույսի նկատմամբ, հայտնի՝ վարդակակաչամանիա, որն ավարտվեց Հոլանդիայի ֆոնդային բորսայի կործանումից հետո 1637 թվականին։

Անվանում
Լատիներեն անվանումն առաջացել է պարս․՝ toliban («տուրբան») բառից (այդպես են նրանք անվանում տղամարդու գլխի ծածկը՝ չալման)։

Բուսաբանական նկարագիր
Երկծաղիկավոր վարդակակաչի թերթիկները հասնում են մինչև 3 սմ երկարության, ապիտակ են, հիմքում՝ դեղին։ Բարձրությունը կախված է տեսակներից և սորտերից, հասնում է 10-20 մինչև 65-100 սմ։

Ցողուն
Ցողունը կանգուն է, գլանաձև, բարձրությունը՝ 6-50 սմ։ Տերևները 2-3(5) են, գծանշտարաձև կամ ձվաձև։

Ծաղիկ
Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2-3), վառ գունավորված։ Պտուղը եռակող, բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ տափակ, դեղնադարչնագույն։ Ծաղիկները խոշոր են, մուգ կարմիր։ Ծաղիկները խոշոր են, կարմիր, վարդագույն, հազվադեպ՝ դեղին։ Ծաղիկը մուգ կարմիր է, ծաղկաթերթիկների հիմքում կան սև, հազվադեպ՝ դեղին բծեր։ 

Պտուղ
Տուփիկը եռանկյունաձև է, հարուստ է սերմերով։ Սերմերը հարթ են, եռանկյունաձև դեղնաշականագույն։

Կենսաբանական առանձնահատկություններ
Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Խճճված վարդակակաչ Փոքր Կովկասի բնաշխարհիկ է։ Հազվադեպ հանդիպող, գեղագարդիչ տեսակ է։ Հայտնաբերվել է միայն Սյունիքի մարզում՝ 1700-1800 (2000) մ բարձրություններում։ Աճում է անտառեզրերին, խոտածածկ խոնավ լանջերին, ենթալպյան և ալպյան մարգագետիններում։ Միակ վարդակակաչ է Կովկասում, որ ունի ցիտրուսի նուրբ հոտ։ Սոսնովսկու վարդակակաչ Հայաստանի բնաշխարհիկ է։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (1500-2500 մ բարձրություններում)։ Աճում է ժայռերի, փլվածքների, խոշոր քարերի արանքում, գիհու և կաղնու նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլի վերջ-մայիսի սկգբներին։ Ֆլորենսկու վարդակակաչ ևս հանդիպում է նույն մարզում (400- 1200 մ բարձրություններում)։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր, քարքարոտ լանջերին կամ գիհու նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլի վերջին։ Չորադիմացկուն է։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում տարածված են։

Տեսակներ
Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 140),ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ վարդակակաչ խճճված կամ խառը (T. confusa), վարդակակաչ Սոսնովսկու (T. sosnowskyi), վարդակակաչ երկծաղկավոր (T. biflora), վարդակակաչ Յուլիայի (T. julia), վարդակակաչ վայրի կամ անտառային (T. sylvestris), վարդակակաչ Ֆլորենսկու (T. florenskyi) և վարդակակաչ կաղզվանյան (T. kaghyzmanica), որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Վարդակակաչի մշակովի սորտերը ավելի քան 4000՝ միավորված են վարդակակաչ Գեսների (T. gesneriana) հավաքական տեսակում ծագում են վայրի վարդակակաչից և տարբերվում ծաղիկների ձևով, գունավորմամբ, ծաղկման շրջանի տևողությամբ և այլն։

Ծագում և տարածում
Յուլիայի վարդակակաչ աճում է (ստորինից մինչև վերին լեռն, գոտի, 1000-2400 մ բարձրություններում)՝ չոր, քարքարոտ, կրաքարոտ լանջերին, թփուտներում, լեռնատափաստանային բուսականության մեջ, ծաղկում է մայիսին, սոխուկներն օգտագործում են սննդի մեջ և վարդակակաչ երկծաղկավոր [աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում (800-1600 մ բարձրություններում), չոր քարքարոտ կամ կավային լանջերին, արևոտ վայրերում, մարգագետիններում, կիսաանապատներում և այլն, ծաղկում է փետրվար-մարտին տեսակները։ Շատ հազվադեպ հանդիպող անտառային կամ վայրի վարդակակաչ (հանդիպում է միայն Տավուշի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում, աճում է անտառեզրերին, մարգագետիններում, լուսավոր անտառների ավազոտ կամ քարքարոտ տեղերում, երբեմն՝ որպես մոլախոտ` ցանքերում) և կաղզվանյան վարդակակաչ հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանի միջին լեոնային գոտում (1500- 1600 մ բարձրություններում), աճում է խոտածածկ լանջերին տեսակները անհետացման վտանգի տակ են։

Վարդակակաչ անտառային
Tulipa sylvestris L. — Վարդակակաչ անտառային, անտառային վարդակակաչը ծագում է Միջին Ասիայից ու Հայաստանից։
Տերևները լայն են, ալիքաձև եզրերով։ Ծաղկակիր ցողունը տարբեր սորտերի մոտ տարբեր երկարություն ունի (10-80 սմ)։ Ծաղիկը խոշոր է, ամենաբազմազն գունավորմամբ (սպիտակից մինչև գրեթե սև)։ Վեգետացիոն շրջանը շատ կարճ է։ Արարատյան դաշտում սկսվում է վաղ գարնանը՝ մարտ-ապրիլին և ավարտվում մայիսին։ Ներկայումս հայտնի են շուրջ 4000 մշակաբուսային տեսակներ, ստացված անտառային վարդակակաչից։

Tulipa biebersteiniana Schult.f., ծաղիկը բավականին մեծ է, դեղնավուն,
Tulipa biflora L. — Վարդակակաչ երկծաղկավոր, 2-5 փոքր կանաչավուն ծաղիկներով,
Tulipa gesneriana L. — Վարդակակաչ Գենսերի, աճում է Ռուսաստանի հարավային մասում, ծաղիկները դեղին են կամ վառ կարմիր։
Օգտագործում դեկորատիվ այգեգործությունում
ՀՀ-ում աճող բոլոր վարդակակաչները գեղազարդիչ են։ Վարդակակաչները կարելի է օգտագործել նաև վաղ գարնանային ծաղկային ձևավորումներում և կտրելու ծաղիկ ստանալու համար։ Շնորհիվ ծաղիկների բազմազան ու հարուստ գունավորման, միայն վարդակակաչներով կարելի է ստանալ շատ հետաքրքիր ու բարձր դեկորատիվ ծաղկային ձևավորումներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում