Փրփրուկ (բույս). Դեղաբույսեր

Փրփրուկ, գինարբ, հարսի պսակ (լատ.՝ Filipéndula), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 20) տեսակ:

Առաջինը տարածված է Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է գետափերին, խոնավ մարգագետիններում, անտառի բացատներում և այլն։

Երկրորդը՝ բոլոր մարզերում՝ չոր մարգագետիններում, թփուտներում, տափաստանային թեքություններում։

Ջրովի մարգագետիններում, լեռնային մացառաթփուտներում, անտառային բացատներում աճում է ծաղկահյութով և ծաղկափոշով հարուստ փրփրուկը։ Տարածված է նաև չոր մարգագետիններում և սարալանջերին, տափաստաններում։

Տարածված են Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում։ Մարոկկոյում, Եվրոպայում, Փոքր Ասիայում և Ասորիքում (Սիրիա) հաճախ հանդիպող բույսերից է F. ulmaria տեսակը (Փրփրուկ ծփատերև)։

Սկանդինավյան երկրներում օգտագործում են գարեջրի և գինու արտադրությունում։ Մատղաշ ճյուղերը և պալարներն ուտելի են։ Խոտը լավ անասնակեր է։ Կիրառվում է կաշվեգործության մեջ` որպես դաբաղող և ներկանյութ։ Դեղաբույս է. կանաչ զանգվածի պատրաստուկները միզամուղ, ճիճվամուղ, հականեխիչ, արյունահոսությունը դադարեցնող միջոց են, կոճղարմատի պատրաստուկները՝ կապող, միզամուղ և քրտնաբեր։ Գեղագարդիչ է և մեղրատու։ Թեղանման փրփուրի պալարներն ուտելի են։

Ունի լայն կիրառում ժողովրդական բժշկության մեջ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում