Հայաստանի բուսատեսակներ

Բոդ. ՀՀ Բույսեր
Բոդ (լատ.՝ Caucalis), ջամջամ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4-5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բոդ տափակապտուղ (C. platycarpos)։ ՆկարագրությունՑողունը ճյուղավորվող է, ակոսավոր, բարձրությունը՝ մինչև 35 սմ. Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են։ Ցողունը և տերևները ծածկված են կոշտ մազիկն...
2016-05-05 14:36:27
Աքլորաբբուկ. ՀՀ Բույսեր
Աքլորաբբուկ (լատ.՝ Rhinanthus), խլածաղկազգիների ընտանիքի միամյա, կիսամակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ աքլորաբբուկ միջերկրածովային (R. mediterraneus), աքլորաբբուկ փոքր (R. minor), աքլորաբբուկ սանրավոր (R. pectinatus), աքլորաբբուկ ռումելեական (R. rumelicus)։ ՁևաբանությունՑողունն ո...
2016-05-05 14:30:08
Բադախոտ. ՀՀ Բույսեր
Բադախոտ (լատ.՝ Glyceria), փսիկախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ բադախոտ ծալքավոր (G.plicata), բադախոտ եղեգնաձև (G. arundinaceae) և բադախոտ լողացող (G. fluitans)։ ՁևաբանությունՈւնի սողացող կոճղարմատ։ Ցողունն ուղղաձիգ է կամ հիմքում ծնկաձև ծ...
2016-05-05 14:27:17
Ճրագախոտ. ՀՀ Բույսեր
Ճրագախոտ (լատ.՝ Orobanche), կաղընձնի, առյուծախոտ, գայլի վիզ, ճրագախոտազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա մակաբույծ, քլորոֆիլազուրկ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 79 տեսակ։ Կենսաբանական նկարագիր Ցողունը հաստ է, մսոտ, դեղնավուն, կապտագույն, բաց դարչնագույն՝ պատված մանր ու նուրբ թեփուկներով, որոնք հետզարգացած տերևների հետքեր են, հա...
2016-05-05 14:22:12
Գետնաստղ. ՀՀ Բույսեր
Գետնաստղ լատ.՝ Asperula , տորոնազընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ գետնաստղ բուրավետ լատ.՝ A. odorata , գետնաստղ խոզանավոր լատ.՝ A. setosa , գետնաստղ դաշտային լատ.՝ A. arvensis, գետնաստղ գետնատարած լատ.՝ A. prostrata և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիք...
2016-05-05 13:35:33
Թրաշուշան. ՀՀ Բույսեր
Թրաշուշան, գլադիոլուս (լատ.՝ Gladiolus), հիրիկազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Ցողունն ուղիղ կանգուն է, չճյուղավորվող, բարձրությունը՝ 15-220 սմ՝ տերևները թրաձև են (որտեղից՝ «Թրաշուշան» անվանումը)։ Ծաղկաբույլը միակողմանի կամ երկկողմանի հասկ է, ծաղիկներն ունեն 6 պսակաթերթիկներ, որոնք տարբեր ձևի ու չափերի են, վա...
2016-05-05 13:23:17
Լեռնակարոս. ՀՀ Բույսեր
Լեռնակարոս (լատ.՝ Ligusticum), նեխուրազգիների (հովանոցավորներ)[1] ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Կենսաբանական նկարագիրՑողունի բարձրությունը 50-150 սմ է։ Տերևները բազմակի փետրաբաժան են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն, սպիտակ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մերկ է, ձվաձև։ ՏեսակներՀայտնի է մոտ 60, ՀՀ-ու...
2016-05-05 13:18:26
Գելի բոխի. ՀՀ Բույսեր
Գելի բոխի (լատ.՝ Prangos), պրանգոս, պոլի, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 35), ՀՀ-ում՝ 4(5) տեսակ՝ գելի նարդեսանման գելի բոխի(Prangos ferulacea), բերդաթումբ գելի բոխի(Prangos arcis-romanae), գանգրաթեվ գելի բոխի (Prangos uloptera) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Շիրա...
2016-05-05 13:15:28
Սպիտակածաղիկ. ՀՀ Բույսեր
Սպիտակածաղիկ (լատ.՝ Leucanthemum), մարգագետնային երիցուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 (այլ տվյալներով՝ 20) տեսակ։ ՍտուգաբանությունԴասի լատիներեն անվանումը ծագել է հին հուն․՝ λευκός - «սպիտակ» և ἄνθεμ&...
2016-05-05 13:12:38
Կտավախոտ. ՀՀ Բույսեր
Կտավախոտ (լատ.՝ Linaria), կտավատախոտ, վուշախոտ, խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Աշխարհագրական տարածումՏարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է քարքարոտ, խճոտ լանջերին, ժայռերի մեջ, հրաբխային ապարաթափվածքներում, անտառատափաստաններում, անտառի բացատներում և անտառներում, ենթալպյան մարգագետիններում (70...
2016-05-05 13:09:03
Գեղմնածաղիկ. ՀՀ Բույսեր
Գեղմնածաղիկ (լատ.՝ Erianthus), դաշտավլուկազգիևերի (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 45 (այլ տվյալներով՝ 25), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ գեղմնածաղիկ ռավենյան (լատ.՝ Erianthus ravennae)։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Արաքս գետի ափերին, առաջացնում է խոշոր, կոշտ ու ամուր ճիմ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ցողո...
2016-05-04 17:47:33
Չորապտեր. ՀՀ Բույսեր
Չորապտեր (լատ.՝ Cheilanthes), բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 13 (այլ տվյալներով՝ 80) տեսակ։ Կենսաբանական նկարագրում Բարձրությունը 10-15 սմ։ Տերևները (վայաներ) փետրաձև են կամ բարդփետրաձև, ստորին մակերեսը՝ մազիկներով կամ թաղանթով պատված։ Կլորավուն սորումները (սպորանգիումերի խմբեր)...
2016-05-04 17:46:29
Թխակակաչ. ՀՀ Բույսեր
Թխակակաչ (լատ.՝ Glaucium), կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 23, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ եղջերավոր թխակակար (Glaucium corniculatum), խոշորածաղիկ թխակակաչ (Glaucium grandiflorum), նրբագեղ թխակակաչ (Glaucium elegans)։ Տարածվածություն Տարածված է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց...
2016-05-04 17:44:37
Ճահճաեղինջ. ՀՀ Բույսեր
Ճահճաեղինջ (լատ.՝ Lycopus), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 14 տեսակ։ ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ճահճաեղինջ եվրոպական (լատ.՝ L. europaeus) ճահճաեղինջ բարձր (լատ.՝ L. exaltatus)։ Տարածում Տարածված է գրեթե բոլոր մարզերում (Արարատի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վ...
2016-05-04 17:43:07
Դիվաձար. ՀՀ Բույսեր
Դիվաձար (լատ.՝ Adiantum), ջրհորի գինձ , գիսակ, բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա պտեր։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 185), ՀՀ-ում՝1 տեսակ՝ վեներայի դիվաձար մազիկներ (Adiantum capillus-veneris)։ Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աճում է խոնավ վայրերում, ժայռաճեղքերում, լեռն, առվակների ափերին։ Արտաքին տեսք Կառուց...
2016-05-04 17:41:07
Կեռոն. ՀՀ Բույսեր
Կեռոն (լատ.՝ Typha), որձախոտ, կերոն, ջրեղեգ, կատվագի, խոտեղեգ, կեռոնազգիների ընտանիքի բազմամյա, ճահճային կամ ջրաճահճային կոճղարմատավոր բույսերի ցեղ։ Կենսաբանական նկարագիրՑողունը գլանաձև է, կանգուն, բարձրանում է՝ 80-250 սմ։ Տերևները հերթադիր գծաձև են։ Ծաղկաբույլը խիտ, գլանաձև, մուգ շագանակագույն կողր է (գտնվում է ցողունի գագաթին...
2016-05-04 17:38:16
Ճարտարուկ. ՀՀ Բույսեր
Ճարտարուկ (լատ.՝ Draba), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 400 (այլ տվյալներով՝ 300) տեսակ։ Կենսաբանական նկարագիր Ցողունը խավոտ է, պարզ կամ ճյուղավորվող, բարձրություն՝ 4-50 սմ։ Տերևներն ամբողջական են, արմատամերձները՝ վարդակում, ցողունայինները նստադիր են կամ բացակայում։ Հա...
2016-05-04 17:36:14
Զամբյուղախոտ. ՀՀ Բույսեր
Զամբյուղախոտ (լատ.՝ Briza) , դողդողուն, շոնտև, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։ Կենսաբանական նկարագիրՑողունը մերկ է, կանգուն, բարձրությունը ՝ 10-100 սմ։ Տերևները գծաձև են։ Ընդհանուր ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ խոշոր, բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Կերաբո...
2016-05-04 17:30:27
Խոզանուկ. ՀՀ Բույսեր
Խոզանուկ (լատ.՝ Setaria), խոզանխոտ, դաշտավլուկագգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։ Տեսակներ Հայտնի է ավելի քան 120 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝4 տեսակ՝ խոզանուկ թխակապույտ (Տ. glauca), խոզանուկ կպչուն (Տ. verticillata), խոզանուկ կանաչ (Տ. viridis) խոզանուկ իտալական (Տ. italica)։ Տարած...
2016-05-04 17:11:38
Տորֆամամուռ. ՀՀ Բույսեր
Տորֆամամուռ (լատ.՝ Sphagnum) , սպիտակ մամուռ, օշնա, տորֆամամուռազգիների ընտանիքի մամուռների ցեղ։ Կենսաբանական նկարագիրՑողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը ՝ 10-20 սմ։ Կողմնային ճյուղերը հաճախ փնջերով են, որոնք ցողունի գագաթնային մասում ավելի կարճ են և խիտ դասավորված, առաջացնում են գլխիկ, որը տարբեր տաքսոնների մոտ տարբ...
2016-05-04 17:07:33
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում