Լեռնակարոս. ՀՀ Բույսեր

Լեռնակարոս (լատ.՝ Ligusticum), նեխուրազգիների (հովանոցավորներ)[1] ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 50-150 սմ է։ Տերևները բազմակի փետրաբաժան են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն, սպիտակ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մերկ է, ձվաձև։

Տեսակներ
Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ լեռնակարոս թևավոր (Ligusticum alatum)։ Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերում։ Աճում է անտառների բացատներում, ենթալպյան մարգագետիններում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում