Աքլորաբբուկ. ՀՀ Բույսեր

Աքլորաբբուկ (լատ.՝ Rhinanthus), խլածաղկազգիների ընտանիքի միամյա, կիսամակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ աքլորաբբուկ միջերկրածովային (R. mediterraneus), աքլորաբբուկ փոքր (R. minor), աքլորաբբուկ սանրավոր (R. pectinatus), աքլորաբբուկ ռումելեական (R. rumelicus)։

Ձևաբանություն
Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, ատամնաեզր, նստադիր։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները՝ երկշուրթ, դեղին, բաց դեղին։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը կլորավուն, երկբուն, սեղմված տուփիկ է։ Վայրի և մշակովի դաշտավլուկազգի բույսերի մակաբույծ է։

Տարածվածությունը Հայաստանում
Հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի միջին և վերին լեռնային գոտիների անտառներում, մարգագետիններում, թփուտներում, տափաստաններում և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում