Գետնաստղ. ՀՀ Բույսեր

Գետնաստղ լատ.՝ Asperula , տորոնազընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ գետնաստղ բուրավետ լատ.՝ A. odorata , գետնաստղ խոզանավոր լատ.՝ A. setosa , գետնաստղ դաշտային լատ.՝ A. arvensis, գետնաստղ գետնատարած լատ.՝ A. prostrata և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է խոտածածկ լանջերին, չոր, քարքարոտ վայրերում, թփուտներում, ցանքերում և այլն։

Կառուցվածքը
Ցողունը քառակող է, երբեմն՝ հիմքի մասում փայտացած, բարձրությունը ՝ մինչև 80 սմ։ Տերևներն օղակաձև են, հազվադեպ՝ հակադիր, կոշտ եզրերով։ Ծաղկաբույլը գլխիկ է կամ կիսահովանոց, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կանաչադեղնավուն։ Պտուղը միասերմ երկկաղնիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. դաշտային գետնաստղ պարունակում է ֆերմենտներ (որպես պեպսինին փոխարինող՝ օգտագործում են պանրագործության մեջ)։ Գետնաստղի արմատներից և ծաղիկներից ստանում են կապույտ ու կարմիր ներկեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում