Աշխարհում միակը մնացած որձ ռնգեղջյուրը մահամերձ է (ֆոտո)

Սուդան անունով հյուսիսային սպիտակ ռնգեղջուրն իր ենթատեսակում աշխարհում մնացած վերջին որձ առանձնյակն է: Սուդանն այժմ պայքարում է մահացու հիվանդության դեմ՝ առանց ապագա սերունդ թողնելու: Կենդանին հանդիսանում է աշխարհում մնացած երեք հյուսիսային սպիտակ ռնգեղջուրներից մեկը, որոնք 24 ժամ և շաբաթը 7 օր պահպանվում են Քենիայի «Ol Pejeta» պահպանվող տարածքում: Նաջինն ու Ֆաթուն Սուդանի ցեղակից էգ «ընկերուհիներն» են, որոնք ևս խոստորեն պահպանվում են: 

Այժմ Սուդանը պայքարում է ոտքերի վարակի դեմ, սակայն նրա խնամակալները հայտնում են՝ կենդանին չի արձագանքում բուժմանը: Նշենք, որ անազատ պայմաններում սպիտակ ռնգեղջուրների կյանքի տևողությունն ակնկալվում է 40-50 տարի: 

«Ol Pejeta» արգելոցի խոսնակ Էլոդի Սամփերը CNN-ի հետ զրույցում հայտնել է. «Մենք չեն կարծում, որ նա երկար կդիմանա: Էֆտանազիայի տարբերակը քննարկվի, եթե հասկանանք, որ ռնգեղջուրը տառապում է և բուժվելու շանս չունի»:

Սուդանի մահը ճակատագրական կլինի հյուսիսային սպիտակ ռնգեղջուրի տարատեսակի գոյության համար: Տարատեսակը դեռ 1960թ.-ին հաշշվում էր 2000 առանձնյակ, սակայն նրանց եղջյուրի նկատմամաբ պահանջարկի պատճառով կենդանիները դարձան որսագողության հիմնական զոհերից մեկը և 1984թ.-ին արձանագրվել էր ընդամենը 15 հյուսիսային սպիտակ ռնգեղջուր: 

Երբ 2014թ.-ին Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում մահացավ Անգալիֆու անունով որձ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը, Սուդանը մնաց միակն աշխարհում: Հիվանդությունից տառապող Սուդանի, Ֆաթուի և Նաջինի բազմացումը բազմաթիվ հանգամանքներից ելնելով տարիներ շարունակ անհաջողության է մատնվել: Կենդանապաշտպաններն այս պարագայում հույսը հրաշք տեղի ունենալու վրա են դնում: Այժմ, երբ Սուդանի վիճակը ծանր է, կենդանապաշտպանները հավանաբար կդիմեն բավականին թանկարժեք եղանակի՝ արհեստական բեղմնավորման (IVF): 

«IVF» արհեստական բեղմնավորման եղանակը ռնգեղջյուրների վրա կիրառման դեպքում երբեք դրական արդյունք չի տվել, սակայն մասնագետների պնդմամբ, սա հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի ենթատեսակը ոչնչացումից փրկելու միակ տարբերակն է: Հաշվի առնելով նաև, որ Ֆաթուն և Նաջինը չեն կարող բնական եղանակով տանել հղությունը, մասնագետները որոշել են որպես փոխնակ մայր օգտագործել հարավային սպիտակ ռնգեղջյուրին: Այս կարևորագույն վիրահատությունը, որը հյուսիային սպիտակ ռնգեղջյուրների փրկության միակ եղանակն է, կատարվելու է 2018թ.-ին: Ամեն ինչ կախված է գործողության դրական ընթացքից: 

Վիրահատության ձախողման կամ հղիության անբարենպաստ ընթացք ունենալու դեպքում, երկու էգ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների ձվաբջիջները կբեղմնավորվեն հարավային սպիտակ ռնգեղջյուրների սերմնաբջիջներով, ինչը կնշանակի, որ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի ենթատեսակը «կիսով չափ» ոչնչացված է: 

Նշենք, որ ռնգեղջյուրների բոլոր 5 ենթատեսակներն էլ համարվում են վտանգված և գտնվում են հատուկ պահպանության ներքո: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում