Կավաժիպակ իտալական. ՀՀ Բույսեր

Կավաժիպակ իտալական (լատ.՝ Anchusa azurea), գաղտրիկազգիների ընտանիքի երկշաքիլավոր մոլախոտ։ Ունի լավ զարգացած ու խորը գնացող արմատական համակարգ։ Ի տարբերություն մի շարք առանցքաարմատավորների, կավաժիպակի արմատներն իրենց վրա կրում են ելունավոր բողբոջներ։ Փխրուն արմատը մեխանիկական հարվածներից կարող է մասերի բաժանվել և բողբոջների միջոցով առաջացելկոմպակտ բույսեր ու մացառուտներ։

Ցողուն
Ցողունը ուղիղ է, վերին մասում ճյուղավորվող, մինչև 70 սմ բարձրության, պատված կոշտ ու խիտ մազմզուկներով։

Տերևներ
Տերևները երկարավուն ձվաձև են կամ լայն նշտարաձև։ Տերևաջիղը հիմքի մասում վեր է ածվում տերևակոթունի։ Այն մակերեսից պատված է թավով, եզրերից՝ փշերով։ Ցողունածայրի ճյուղավորումները կարճ տերևախմբերի ծոցերից սկսած վեր են ածվում հուրանների։ Ծաղկի պսակը կարմրավունից մինչև ծիրանակապույտ է։ Բույսը ծաղկում է հասունանում է հուլիսից մինչև օգոստոս ամիսը, պտղաբերումը շարունակվում է մինչև սեպտեմբեր։

Պտուղ
Պտուղն ընկույզ է, որն իր մեջ պարունակում է 4 ականմիասերմ ընկուզիկներ։ Սերմ-ընկուզիկը կաշկաձև է՝ սուր ծայրով և ուռած, ատամնաձև ու կլոր կողերով։ 1000 սերմը կշռում է 5,2 գրամ։ Մեկ բույսը կարող է առաջացնել մոտավորապես 1000 սերմ։ Սերմերի թե ծլունակությունը, թե ծլման էներգիան բարձր է։ Նպաստավոր պայմաններում գարնանը ծլած սերմից բույսը կարող է մինչև աշուն հասնել ծաղկակալման և նույնիսկ պտղաբերման։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում