«Բույսերը ոտքեր չունեն, չեն կարող փախչել․․․ Մի՛ քաղեք, դուք նրանց երկար չեք պահի»
![](https://econews.am/disk/03-05-20/817294398387690a2775f477efdc85b9.jpg)
«Գարնանային արևի հետ մեր սարերում հայտնվեցին նաև գեղեցիկ բույսերը: Այդ բույսերից շատերը կարմիր գրքային են, այսինքն, իրենց քանակը տարեցտարի պակասում է: Պատճառները շատ են, բայց ամենահիմնականը՝ մեր կործանարար դերն է իրենց կյանքում: Բույսերը ոտքեր չունեն, չեն կարող փախչել, ինչպես բեզոարյան այծերը, կամ թռչել-հեռանալ, ինչպես թռչունները: Նրանք կպած են մեր հողին, սնվում են մեր ջրով ու փոշոտվում մեր միջատներով: Նրանք խոցելի են ու անպաշտպան»,- գրում է Թամար Գալստյանը՝ շարունակելով,- «- Ո՞րն է խնդրանքս: Հնարավոր է, դուք հանդիպեք նրանց ճամփի եզրերին, արշավ գնալիս կամ սունկ հավաքելիս: Մի՛ քաղեք: Դուք նրանց երկար չեք պահի: Կթոշնեն ու դուք իրենց աղբի հետ կշպրտեք: Մի՛ հանեք սոխուկով-արմատով: Դուք իրենց չեք կարող աճեցնել: Նրանք գոյություն ունեն միայն իրենց միջավայրում, որը դուք չեք կարող վերարտադրել:
Վայրի բույսերը մեր սեփականությունը չեն, մեր տան ապրանքը չեն, որ օգտագործենք այնպես, ինչպես ուզում ենք: Իրենք կան, որ մեզ լիքը կարևոր բաներ պատմեն, հուշեն, հիշեցնեն: Միայն լսել է պետք ու տեսնել»:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/786b902b2385c0c7c3916d1343a6f8b5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-12-22/d64c593a33685089b3602024ca5a24f4.jpg&w=300&h=200)