Գրիֆֆիթի հուդայածառ. ՀՀ Բույսեր

Գրիֆֆիթի հուդայածառ (լատ.՝ Cercis griffithii), Հայաստանում աճում է այս տեսակը, որը տարածված է նաև Միջին Ասիայում, Իրանում։ Մեր հանրապետությունում հանդիպում է միայն Մեղրու տարածաշրջանի ցածրադիր վայրերում՝ Շվանիձոր գյուղի շրջակա թփուտներում, չոր, քարքարոտ աճելավայրերում, մինչև 700 մ բարձրությունների վրա։

Կենսաբանական նկարագիր
Լավ մեղրատու ծառատեսակ է։ Բազմանում է սերմերով։ Ջերմասեր է, չորադիմացկուն և լուսասեր։ Որպես հազվագյուտ ծառատեսակ գրանցված է Հայաստանի կարմիր գրքում: Երևանի պայմաններում դժվար է հարմարվում ջերմասիրության պատճառով։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում