Կորթին. ՀՀ Բույսեր

Կորթին (այլ անվանումներ՝ ծոթրին, ծիթրոն, ծիտրոն, ծիթորի) (լատ.՝ Satureja), խուլեղինջածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա խոտեր, կիսաթփեր և թփեր են։ Կոթրինն մոտ 30 տեսակ։ Շատ տեսակներ պարունակում են եթերայուղեր։ Տարածված է գլխավորապես միջերկրածովյան երկրներում։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15–50 սմ։ Տերևները նշտարաձև են, հակադիր, սրածայր։ Ծաղիկները մանր են, կլորավուն, ձվաձև, բաց վարդամանուշակագույն, ծաղկաբույլում՝ 3–5 ծաղիկ։ Պտուղը քառաբաժան ընկուզիկ է։ Սերմերը մանր են, կլորավուն, ձվաձև։ Հոտավետ Կորթինի ցողունը ճյուղավորվող է, 20-30 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև, ծաղկաբույլում կա 3-5 ծաղիկ։ Սերմերը մանր են, կլորավուն, ձվաձև։ Սննդի մեջ, որպես համեմունք, օգտագործվում են թարմ և չորացրած տերևները։

Նշանակություն և կիրառում
Դեղաբույս է. պատրաստուկներն օգտագործվում են որպես ցավամոքիչ, խորխաբեր միջոց, փորկապության և այլ դեպքերում։ Պարունակում է եթերայուղեր (օգտագործում են օծանելիքի, կոնյակի, լիկյորի արտադրության, սննդի արդյունաբերության մեջ)։ Թարմ և չորացրած տերևները լավորակ համեմունք են։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է որպես ցավամոքիչ, նաև փորկապության դեմ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում