Կարագանա ծառանման. ՀՀ Բույսեր
Կարագանա ծառանման (լատ.՝ Caragána arboréscens), բակլազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ։
Նկարագիր
Ունի 2-5 մ բարձրություն, հարթ բուն և ճյուղեր, մոխրականաչավուն կեղև, մոխրականաչ ընձյուղներ, 10 սմ երկարություն ունեցով տերևներ, դեղին և միայնակ ծաղիկներ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, բայց պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին։
Տարածումը
Տարածված է Արևմտյան Սիբիրում, արևելյան Ղազախստանում, Մոնղոլիայում։ Աճում է անտռային գոտիներում, գետերի ափերի մոտ և ժայռերում։ Մշակվում է ամենուրեք, քանի որ կլիմայավարժվել է և հարմարվել է վերին, ստւորին և միջին լեռնային գոտիների պայմաններին։ Լուսասեր լինելուց բացի աճում է նաև ստվերային վայրերում։
Կիրառումը
Կիրառվում է անտառկուլտուրաներում, պաշտպանիչ տնկարկներում որպես դեկորատիվ ձևավորում։ Պիտանի է հատկապես բարձրլեռնային շրջանների անտառապատման և կանաչապատման համար։