Ժախ թավոտ. ՀՀ Բույսեր

Ժախ թավոտ (լատ.՝ Heracleum trachyloma), պատկանում է նեխուրազգիների ընտանիքին։ Երկշաքիլավոր մոլախոտ է։ Արմատները հզոր են ու զարգացած, ցողունները հաստ են ու ճյուղավորվող, կարող են հասնել մինչև 2 մ բարձրության։ Պտուղը ձվածիր է, 1000 սերմը կշռում է 1.4 գ։

Ծաղկում է հունիս ամսին և պտղաբերում հուլիսին։ Սերմերի ծլունակությունն այնքան բարձր է, որ կարող է ծլել հենց առաջին իսկ տարին։

Տարածվածություն
Հայաստանում տարածված է լեռնային, մերձալպյան, լեռնաանտառային ու մարգագետնային շրջաններում։ Վարակում է մշակովի բույսերի ցանքերն ու տնկարկները։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում