Գորտնուկ թունավոր. ՀՀ Բույսեր

Գորտնուկ թունավոր (լատ.՝ Ranunculus sceleratus), պատկանում է հրանուկազգիների ընտանիքին, երկշաքիլավոր մոլախոտ է։ Ունի զարգացած արմատներ և թավոտ տերևներ։ Ունի ոսկեդեղին ծաղիկներ, պտուղը բարդ է, 1000 սերմիկը կշռում է 1.5 գ։

Բազմացում
Բազմանում են հիմնականում սերմերով։ Գարնանը՝ նույն տարում ծլած սերմերից առաջանում են փնջարմատներն ու վարդակը։ Երկրորդ տարում ցողուններ է տալիս և հասունանում։ Սերմերն արագ են տարածվում։ Կարող է բազմանալ նաև վեգետատիվ ճանապարհով։ Լավ է զարգանում խոնավ տարիներին, քանի որ խոնավասեր բույս է։ Շատ թունավոր բույս է հատկապես ծաղկման շրջանում։

Տարածում
Հիմնականում տարածված է խոնավ մարգագետիններում ու արոտավայրերում։ Վնաս է հասցնում ՀՍՍՀ միջին և բարձր լեռնային գոտիների բույսերին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում