Հակինթ արևելյան. ՀՀ Բույսեր

Հակինթ արևելյան (լատ.՝ Hyacínthus orientális), շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր ծաղկաբույս։ Պատկանում է հակինթների ցեղին։ Տվյալ ցեղը բնորոշող բուսատեսակ։ Ներկայումս ինտենսիվորեն աճեցվում է դեկորատիվ ձևավորումների համար։ Բազմանում են մանրասոխերով (հիմնական սոխուկի ներքևի հատվածի փոքր սոխուկներ)։ Սերմերով աճեցնում են միայն սելեկցիոն նպատակներով։

Ծաղկաթփից որոշ ժամանակ հետո բույսի տերևները դեղնում և չորանում են։ Անհրաժեշտ է մի քանի տարին մեկ անգամ օգոստոսին փորել, հանել սոխուկները, երբ տերևները 50-60 %-ով դեղնում են։ Հետո չորացնել դրանք, մանրասոխերն անջատել հիմնականից և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տնկել հողում՝ խոշոր սոխերը 12-15 սմ խորության վրա և 20-25 սմ հեռավորությամբ։ Հակինթը ցրտադիմացկուն է, լուսասեր։ Նպատակահարմար է աճեցնել թեթև, ավազային, լավ դրենաժի ենթարկվող, սննդանյութերով հարուստ փուխր հողում։

Կենսաբանական նկարագիր

Հանդիպում են այս ծաղկի բազմազան գունատեսակներ՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր, երկնագույն, կապույտ, մանուշակագույն, սև։

Սոխուկը ունենում է մինչև 8 սմ տրամագիծ։ Անմիջապես սոխուկից աճում է ծաղկակիր ցողունը։ Ցողունը 5 մմ տրամագծով և 20—50 սմ բարձրությամբ է, գլանաձև, առանց տերևների։ Տերևները արմատամերձ են, հյութալի, երկարավուն, փայլուն, բաց կամ մուգ կանաչ, 5-8 հատ։ Ծաղիկները զանգականման են, յուրահատուկ անուշաբույր հոտով։ Ծաղիկները հավաքված են գլանաձև ծաղկաբույլում։ Ծաղկաբույլն ուղիղ է, սնամեջ։ Պտուղը կլոր տուփիկաձև է։

Տարածվածություն

Տարածում է գտել Մերձավոր Արևելքից։ Հայրենիքը Փոքր Ասիան է և Միջերկրական ծովի մերձափնյա տարածքները: Աճում է նաև Հայաստանում։ Արարատյան դաշտի պայմաններում ծաղկում է ապրիլին։

Առաջին անգամ Եվրոպայում հայտնվել է 18-րդ դարում։ Այդ ժամանակ ծաղի մշակմամբ սկեսել են հետաքրքրվել հոլանդացիները,ովքեր աճեցրել են նոր տեսակներ։

Առասպե

Ըստ Հին Հունաստանի առասպելների Հակինթը եղել է Սպարտայի թագավորի որդին, Ապոլլոնի ընկերը։ Նրանք հաճախ էին մրցում տարբեր սպորտաձևերում։ Մի օր Մրցում են սկավառակ նետոլով։ Մրցության ընթացքում Ապոլլոն այքան ուժեղ է հարվածում, որ սկավառակը դիպչում է Հակինթի գլխին և մահացու վիրավորանք հասցնում։

Ապոլլոնը մեղքը քավելու համար ընկերոջ ընկած վայրում ծաղիներ է աճեցնում

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում