Հակինթ. ՀՀ Բույսեր

Հակինթ (լատ.՝ Hyacinthus), շուշանազգիների ընտանիքի կոճղեզավոր բազմամյա բույսերի ցեղ։

Ծաղկագործության մեջ տարածված է Հակինթ արևելյան (H. orientalis) տեսակը (ունի 400-ից ավելի սորտեր)։

Կենսաբանական նկարագիր

Սոխուկը լայն կոնաձև է։ Տերևները արմատամերձ են, նշտարաձև, հյութալի, փայլուն կանաչ գույնի։ Ծաղկակիր ցողունը գլանաձև է, հյութալի, անտերև, բարձրություն՝ 20-50 սմ։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները զանգակաձև են, պարզ կամ լիաթերթ, հասկանման ծաղկաբույլում հավաքված, կապույտ, սպիտակ, դեղին, կարմիր, վարդագույն և այլն, հաճելի բուրմունքով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը մսոտ է, կլորավուն, մուգ դարչնագույն կամ սև։

Տարածում

Հայրենիքը Միջերկրական ծովի արևելյան երկրներն են (Սիրիա, Փոքր Ասիա, Հունաստան և այլն), որտեղից և մշակության մեջ Է մտել 16-րդ դարում։ Ամենատարածված, վաղ գարնանը ծաղկող սոխուկավոր բույսերից է։

Աճեցում և բազմացում

Հակինթները նախընտրում են լուսավոր և արևոտ հողամասեր, այգու կիսապարարտ, թեթև ջրաթափանց հողեր։ Կտրած ծաղիկներ ստանալու համար նկուղում պահված սոխուկները բաց գրունտում տնկում են սեպտեմբեր ամսին, որպեսզի մինչև ցրտերն սկսվելը կարողանան արմատակալել։ Սոխուկները տնկում են 10-12 սմ խորությամբ, բույսը բույսից 10-12 և շարքը շարքից 15-20 սմ հեռավորությամբ։ Մեր պայմաններում առատ ոռոգում են պահանջում։ Խիստ ձմռանը անհրաժեշտ Է սոխուկները ծածկել փտած գոմադբի 10-15 սմ հաստության շերտով, իսկ վաղ գարնանը, մինչև տերևների երևալը գոմաղբը հեռացնել, թողնել տեղում միայն 1-2 սմ շերտ։

Անհրաժեշտ Է սիստեմատիկաբար քաղհանել դաշտը և մաքրել մոլախոտերից։ Այդ նույն ժամանակ Էլ տեղում մնացած գոմաղբը խառնել հողի հետ։ Ծաղիկները կտրելիս պետք Է աշխատել տերևները չվնասել, որպեսզի բույսը շարունակի իր նորմալ վեգետացիան և սոխուկները հասունանան։ Եթե նախատեսված Է բույսերը թողնել տեղում՝ հետագա տարիներին ծաղկեցնելու համար, ապա մեր պայմաններում անհրաժեշտ Է սեզոնի ընթացքում դաշտը միքանի անգամ ոռոգել, որպեսզի սոխուկները նորմալ աճեն և չցամաքեն։ Փխրեցումը անհրաժեշտ Է կատարել մակերեսային, քանի որ տերևները ոչնչանալուց հետո բույսի տեղը չի երևում և հողուրագից սոխուկները կարող են վնասվել։ Ինչ վերաբերում Է այն սոխուկներին, որոնք նախատեսված են ձմեռվա ընթացքում վաղ ծաղկեցման համար, ապա դրանք պետք Է գրունտից հանել հունիսի վերջին, այն ժամանակ, երբ տերևները դեղնում ու չորանում են։ հանված սոխուկները չորացնելուց հետո փոխադրում են սառը նկուղ ու պահում մինչև թաղարների մեջ կամ գրունտում տնկելը։

Լավագույն գեղազարդիչ բույսերից է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում