Սագոենի. ՀՀ Բույսեր

Սագոենի (լատ.՝ Cycas),պատկանում է սագոենազգիների (Cucadaceae) ընտանիքին։ Հայրենիքը Ճապոնիայի և Չինաստանի արևադարձային երկրամասերն են։

Կենսաբանական նկարագիր
Արտաքին տեսքով հիշեցնում են որոշ արմավենիների, սակայն դրանց հետ ոչ մի կապ չունի։ Երկտուն բույս է, ուղիղ սյունաձև կամ ուռուցիկ ցողունով, փետրավոր տերևներով։ Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է C.revalute Thbg. տեսակը, որի բնի գագաթնակենտրոնից աճում են խիտ փետրավոր, կաշենման, փայլուն, մուգ կանաչագույն տերևները, որոնք աճում են տարին մեկ անգամ, համարյա բոլորը միանգամից փոխարինելով հներին։ Լավ խնամված սագոենին միանգամից կարող է տալ մինչև 60 տերև։

Մշակում
Բնակարանային պայմաններում լավ չի աճում։ Ջերմանոցներում շատ լավ է աճում, որովհետև խիստ պահանջկոտ է օդի հարաբերական խոնավության նկատմամբ։ Խորհուրդ է տրվում ջրել գոլ ջրով, ոչ հաճախակի։ Հողագնդիկը չափից ավելի խոնավ պահելու դեպքում բույսը կարող է տերևաթափ լինել։ Անհրաժեշտ է հաճախակի մաքրել տերևների վրայի փոշին, կատարել հողի փխրեցում։ Երկար և լայն տերևներ ստանալու նպատակով բույսերը պետք է պահել ջերմանոցում, որտեղ հնարավոր է ստեղծել մոտավորապես այն պայմանները, ինչ որ իրենց հայրենիքում։ Բազմացվում է սերմերով, բնի կտրոններով, գագաթնամասով և արմատածիլերով։ Վերատնկումը կատարվում է 5-6 տարին մեկ անգամ, նոր տերևներն աճելուց հետո։ Համապատասխան հողախառնուրդ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 3 մաս ճմահող, 1 մաս տերևահող, 1 մաս փտած գոմաղբ և 1 մաս խոշորահատիկ ավազ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում