Սագասոխուկ. ՀՀ Բույսեր

Սագասոխուկ (անգլ.՝ Gagea), շուշանագգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 130) տեսակ։

Տեսակների ընդհանուր թիվը ըստ The Plant List տվյալների մոտ 200 է:

Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում՝ 26 տեսակ՝

  • սագասոխուկ դեղին (Gagea lutea),
  • սագասոխուկ ցանցավոր (Gagea reticulata),
  • սագասոխուկ կոճղակիր (Gagea bulbifera),
  • սագասոխուկ թավոտ (Gagea hirsutum),
  • սագասոխուկ փոքր (Gagea minima) և այլն։

Աճում է լայնատերև անտառներում, հերկած դաշտերում, թփուտներում, լեռնալանջերին։

Անվանում

Գիտական անվանումը ստացել է պարոն Թոմաս Գեյջի պատվին (անգլ.՝ Thomas Gage, 1781-1820)՝ անգլիացի բուսաբան, Իսլանդիայի և Պորտուգալիայի[2] ֆլորայի հետազոտող։

Կենսաբանական նկարագիր

Սոխուկը երկարավուն ձվաձև է։ Ցողունը մերկ է, կանգուն, բարձրությունը՝ 15-25 սմ։ Արմատամերձ տերևները գծանշտարաձև են, ծաղկապատյանի մոտինները՝ երկարավուն կամ գծա-երկարավուն։ Ծաղկաբույլը ողկուզանման կամ հովանոցանման է, ծաղիկները՝ դեղին, հազվադեպ՝ սպիտակավուն կամ կարմրավուն։

Ծաղկում է ապրիլ-մայիսին։

Պտուղը գնդաձև տուփիկ է։

Նշանակություն

Ամբողջ բույսը պարունակում է սխտորային եթերայուղ։ Ժողովրդական բժշկության մեջ սոխուկների եփուկն օգտագործում են այտուցների, դեղնախտի, բրոնխային հեղձուկի ժամանակ։ Սոխուկներն ու տերևներն ուտելի են։ Մեղրատու է։

Դասակարգում

Սագասոխուկը և իրեն շատ մոտ դաս Lloydia, ինչպես նաև Կակաչ (Tulipa) և Erythronium դասերը մտնում են Tulipeae ցեղի, պատկանում են Lilioideae ենթաընտանիքին, Liliaceae ընտանիքին:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում