Հողմախոտ. ՀՀ Բույսեր

Հողմախոտ (անգլ.՝ Apera spica-venti), պատկանում է դաշտավլուկազգի ընտանիքին։ Միաշաքիլ, միամյա մոլախոտ է։ Լավ է զարգացած փնջաձև արմատային համակարգը։ Այս բույսն ունի 30 սմ բարձրություն։ Մեկ բույսը կարող է տալ 1600 հատիկ։

Բազմացում
Բազմանում է սերմերով, որոնք լավ են ծլում հողի մակերեսից։ Ծլում է ամռան վերջին կամ աշնան սկզբին։ Խոնավասեր բույս է։

Տարածում
Հիմնականում տարածված է Եվրոպայում, Սիբիրում, Կովկասում և Միջին Ասիայում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում