Չինական վարդ. ՀՀ Բույսեր

Չինական վարդ կամ հիբիսկուս չինական (լատ.՝ Hibiscus rosa-sinensis), պատկանում է տուղտազգիների ընտանիքին, ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր։ Ցեղն ընդգրկում է մոտ 150 տեսակ։

Մշտադալար թուփ է մինչև 3 մ բարձրությամբ, հարթ փայլուն մուգ կանաչ տերևներով, ծաղիկների տրամագիծը կազմում է 16 սմ։

Չինական վարդի հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը։

Կենսաբանական նկարագիր

Մինչև 4 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Ծաղիկները խոշոր են, միայնակ, վառ կարմիր, նարնջագույն կամ դեղին, թույլ բուրավետ։ Ծաղկաթերթերը հինգն են, ձագարաձև` միաձուլված, բազմաթիվ ոսկեգույն առէջները կազմում են սնամեջ գլան, որն ավելի երկար է, քան ծաղկի տրամագիծը` 10-16 սմ։

Սենյակային բույսերի բարձրությունը կարող է հասնել 11,5 մ։ Բույսի գեղեցիկ ծաղիկների կյանքի տևողությունն ընդամենը 36 ժամ է։ Դրանց գրեթե անմիջապես փոխարինում են նորերը։

Պատմություն

Մալազիայում համարում են, որ սերտաճած ծաղկաթերթերը խորհրդանշում են իսլամի հինգ պատվիրանները, համարվում է ազգային ծաղիկ, որը խորհրդանշում է երկիրը, նկարազարդված է մետաղադրամի[2] վրա, հնդիկները հյուսում են ծաղիկը հարսանեկան պսակի մեջ։ Բույսի տարածվածության մասին են վկայում բազմաթիվ այլ անվանումները` «փարավոնների ըմպելիք», «Սուդանի վարդ», «Վենետիկի տուղտ», «Կարմիր ավելուկ»։

Քիմիական կազմ

Պարունակում են սպիտակուցներ, պեկտին, կիտրոնաթթու և խնձորաթթու, վիտամիններ, մեծ քանակությամբ հականեխիչ նյութեր, բուսական ներկանյութեր, հակաօքսիդանտներ, ռուտին, այլ ֆլավոնոիդներ։ Տերևը նույնպես հարուստ է օգտակար նյութերով. պատրաստում են աղցաններ։

Կիրառություն

Չինական վարդի ծաղկաթերթերից են պատրաստում Եգիպտոսում կարկադե թեյը։ Ըստ «ֆենշույ» ուսմունքի` չինական վարդը լցնում է բնակարանը դրական էներգիայով, պաշտպանում է ընտանիքն անախորժություններից, ամրացնում է ամուսնական կապերը։ Այն խթանում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, տրամադրում ստեղծագործ աշխատանքի։ Հայտնի է, որ բույսերը հաղորդակցվում են միմյանց հետ որոշակի հաճախականություն և երկարություն ունեցող էլեկտրական ալիքների և ֆիտոնցիդների միջոցով։

Սերմերն օգտագործում են հրուշակեղենի վրա ցանելու համար, խառնում են սուրճին և ապուրներին։ Ունի լուծողական ներգործություն։

Ծաղկի տարբեր գույները օգտագործվում են որպես դեկորատիվ բույսերի։

Բժշկության մեջ

Տերևը և ծաղիկները հնագույն ժամանակներից կիրառվել են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թութքի, դիզենտերիայի, մաշկի սուր բորբոքումների բուժման համար։ Թեյի կանոնավոր օտագործումը պարգևում է հանգիստ քուն և բարի երազներ։ Տաք թեյը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում լյարդը և երիկամները։ Այն անփոխարինելի է ալերգիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` այն կարելի է խմեցնել նույնիսկ 1,5-2 տարեկան երեխաներին։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում