Կոճապղպեղ. ՀՀ Բույսեր

Կոճապղպեղ (լատ.՝ Zingiber officinale), իմբիր, զենջեֆիլ,տաք կոճ, արևադարձային բազմամյա բույս։ Հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է։ Վերգետնյա ընձյուղի բարձրությունը մինչե 1 մ է, տերևները նշտարաձև են, ծաղկաբույլը՝ մանուշակագույն; Կոճղարմատը մսալի է, հաճելի հոտով, պարունակում է 1, 2—3% եթերայուղեր։ Խոնավասեր է, լավ աճում է խոնավ, արևադարձային շրջանների ավազահողերում։ Ունի այրող, կծու համ։ Որպես համեմունք (կոչվում է իմբիր) օգտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ (մուրաբաներ, լիկյորներ պատրաստելիս)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում