Մոշենի սովորական. ՀՀ Բույսեր

Մոշենի սովորական (լատ.՝ Rubus caesius), վարդազգիների ընտանիքի բույս։ Ունի 0.5-1.5 մ բարձրություն։ Աշնանը ճյուղավորվում են և արմատակալում։ Ունեն լայն նշտարաձև տերևակիցներ և բաց կանաչ սրածայր տերևներ։ Միջին տերևիկն ունի 5-12 սմ երկարություն։ Ծաղիկներ ունեն 3 սմ տրամագիծ և սպիտակ են։ Պտուղը ձվաձև է և սև, այն ծաղկում է հունիս-օգոստոսին, իսկ հասունանում է օգոստոսից։ Պտուղներն իրենց մեջ պարունակում են 7-7.5 տոկոս շաքար և լիմոնաթթու, 15 մգ տոկոս C վիտամին և ունեն բուժիչ հատկություն։ Լուսասեր է և խորհուրդ է տրվում մշակել միջին և ստորին գոտիներում։

Տարածում

Տարածված է Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Արևմտյան Եվրոպայում և Իրանում։ Հանդիպում է նաև Սևանի ավազանում, Զանգեզուրում։ Աճում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։ Հիմնականում կարող ենք հանդիպել այս բույսերին թփուտներում և քարքարոտ վայրերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում