Բրոկկոլի. ՀՀ Բույսեր

Բրոկկոլի(լատ.՝ Brassica oleracea կամ լատ.՝ Brassica silvestris)-կաղամբազգիների ընտանիքի միամյա բանջարեղենային բույս, բանջարանոցային կաղամբի ենթատեսակ։ Ծաղկակաղամբի գենետիկական նախորդը։ Կաղամբի այս տարատեսակի մոտ ուտելի են ոչ թե տերեւները, այլ չբացված ծաղկաբույլը։

Պատմություն

Համաձայն վերջին տվյալների կաղամբի այս տեսակը ստացվել է գիբրիդիզացիայի ճանապարհով մ.թ.ա. 6-5-րդ դարերում միջերկրածովյան հյուսիս-արեւմուտքում։ Հարյուրամյակներ շարունակ ծնեբեկային կաղամբը քիչ էր հայտնի Իտալիայի սահմաններից դուրս։

Իտալական broccoli բառը broccolo բառի հոգնակի ձևն է, որը նշանակում է կաղամբի ծաղկող ցողուն (brocco բառի փոքրացրած ձեւն է «չոր ճյուղ», «ընձյուղիկ»):

Հիմնական աղբյուր է համարվում լատիներեն bracchium («ճյուղիկ») բառը։

Ամենավաղ հիշեցումը բրոկկոլիի մասին հայտնաբերված է Historia Generalis Plantarum ֆրանսիական տրակտատում (1587): ԱՄՆ-ում բրոկկոլիի մասին իմացել են միայն 20-րդ դարի սկզբում, իսկ Ռուսաստանում էլ ավելի ուշ։

2011 թվականի տվայլներով Չինաստանն ու Հնդկաստանը հավաքում են այս բանջարեղենի համաշխարհային մակարդակի 43% եւ 32% համապատասխան։ Հաջորդականությամբ հետեւում են Իսպանիան, Ֆրանսիան եւ Իտալիան։

Նկարագրություն

Ցողունը հենց առաջին տարում հասնում է 60—90 սմ բարձրությամբ և գագաթին առաջացնում է բազմաթիվ հյութալի ճյուղեր (ծաղկակիրներ), որոնք ավարտվում են խիտ կանաչ մանր կոկոնների խմբերով։ Նրանք միասին հավաքված են ոչ մեծ նոսր գլխիկով, որը կտրում են օգտագործման համար, չսպասելով որ կոկոնները ծաղկեն դեղին ծաղիկներով։

Ամենից լավ բրոկկոլին աճում է սառը խոնավ կլիմայում, 18-ից 23° պայմաններում։ Բերքը հավաքում են երբ գլխիկի պարագիծը հասնում է 10—17 սմ։ Եթե այն կտրեն հարակից բողբոջներից հաճախ զարգանում են նորերը, հետեւաբար բրոկկոլին երբեմն «բերք է տալիս» մի քանի ամիսներ շարունակ, փափուկ կլիմայի պայմաններում, նույնիսկ ձմռանը։

Երբ բողբոջները ստանում են վառ դեղին երանգ դա խոսում է այն բանի մասին, որ կաղամբը շատ է հասունացել և պիտանի չէ օգտասգործման համար։

Օգտակար հատկությունները

Բրոկկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը։ Այս բանջարեղենը հարուստ է միկրոէլեմենտներով և վիտամիններով, մասնավորապես С եւ К: Վիտամին A-ի պարունակությամբ գերազանցում է կաղամբի բոլոր տեսակները։

Մի քանի օր պահելու դեպքում վիտամին C-ի քանակը կրկնակի պակասում է։ Դրանից խուսափելու համար բրոկկոլին պետք է պահել սառնարանում։ Վիտամինները ավելի երկար կպահպանվեն բրոկկոլիի սառեցման դեպքում (այն պայմանով, որ պահելու կամ տեղափոխման ժամանակ այն չենթարկվի հալեցման):

Բրոկկոլիի մեկ գլխիկը (608 գ.) իր մեջ պարունակում է 542 մգ. վիտամին C (օրական պահանջի 90.4%), 618 մգ. վիտամին К (77.2%),382 մգ. ֆոլեաթթու(96%),286 մգ. հեշտ յուրացվող կալցիում (29%),4,4 մգ. երկաթ (25%),128 մգ. մագնիում (32%),491 մգ. ֆոսֆոր (40%),1921 մգ. կալիում (55%):

Այլ հակաօքսիդանտների շարքում բրոկկոլին պարունակում է նյութեր, որոնք ընդունակ են դիմադրելու քաղցկեղային բջիջների աճին։ Բոլոր բույսերից սուլֆաֆանով ավելի հարուստ են բրոկկոլիի սերմերի ծիլերը, որոնք այդ նյութից պարունակում են 50 անգամ ավելի, քան հասուն բանջարեղենը։

Պատրաստումը

Բրոկկոլիի համային որակը և օգտակար հատկությունները պահպանելու համար այն չի կարելի երկար եփել։ Ավելի լավ է գոլորշու վրա արագ խաշել կամ թոշմեցնել։ Այս ձևով պատրաստված բրոկկոլին կարելի է օգտագործել աղցանների մեջ կամ որպես միջուկ։ Աղցանների մեջ կարելի է օգտագործել նաև թարմ վիճակով։ Բրոկկոլիով ստացվում է շատ նուրբ և ցածր կալորիականությամբ ապուրներ։

Տարատեսակները

Հայտնի է բրոկկոլիի երեք տեսակներ՝ դասական կամ կալաբրիական, կարմիր (տեսքով հիշեցնում է ծաղկակաղամբը) և ցողունավոր, մանր առանձնացված ծաղկաբույլերով (անգլ. sprouting broccoli):

21-րդ դարում մշակվեց «Բենեֆորտե» տեսակը, որը պարունակում է երեք անգամ ավելի գլյուկոռաֆանին, քան սովորական բրոկկոլին։

Ինքնուրույն բույսերն իրենցից ներկայացնում են՝ բրոկկոլի ռաաբ(broccoli raab)—տերևավոր շաղգամի տարատեսակ, չինական բրոկկոլի—տերևավոր կաղամբ alboglabra խմբից, բրոկկոլինի—ստացելեն 1993 թվականին Ճապոնիայում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում