Եղեգնաբույս. ՀՀ Բույսեր

Եղեգնաբույս (լատ.՝ Arundo), շամբ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, խոնավասեր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ եղեգնաբույս եղեգնանման (A.donax)։ Հազվադեպ հանդիպում է Արարատյան դաշտում և Արաքս գետի առափնյա տարածքներում, գետերի, առուների, լճերի ափերին։ Կոճղարմատը հաստ է ու երկար։ Ցողունը կանգուն է, սլացիկ ու հարթ, բարձր.՝2-4 մ։ Տերևները լայն են՝ կարճ լեզվակով, բաց կանաչավուն։ Ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ ոսկեգույն։ Ծաղկում է օգոստոսի երկրորդ տասնօրյակին։ Բազմանում է հիմնականում վեգետատիվ ճանապարհով։ Գեղազարդիչ է. կարելի է օգտագործել աշնանային ծաղկեփնջեր կազմելու համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում