Վավիլովիա. ՀՀ Բույսեր

Վավիլովիա (լատ.՝ Vavilovia), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Ունի 1 տեսակ՝ նրբագեղ վավիլովա (Vavilovia formosa)։

Տարածում
ՀՀ-ում հանդիպում է Գեղամա լեռնաշղթայի (Սև սար) և Կապուտջուղ լեռի վերին ալպյան գոտում (3000-3500 մ բարձրունքներում)։ Աճում է խճաքարերի, շարժվող փլվածքների և քարաթափվածքների վրա։

Կենսաբանական նկարագիր
Կոճղարմատները սողացող են։ Ցողունը վեր բարձրացող է կամ լայն տարածվող, բարձր.՝ 10-20 սմ Տերևները զույգերով են, առանց բեղիկների, երկար կոթուններով և տերևակիցներով, ձվառմբաձև, գորշակապտավուն։ Ողկույզները միածաղիկ են, ծաղիկները՝ վառ վարդագույն։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին։ Պտուղը երկու կողմից սեղմված, նշտարաձև ունդ է։ Սերմերը հարթ են, կլորավուն կամ ձվաձև, մուգ կանաչ՝ սև կետերով։ Բազմանում է սերմերով կամ վեգետատիվ ճանապարհով։ Ամրացնում է փուխր, շարժվող խճաքարերը, հակաէրոզային է։

Նշանակություն
Արժեքավոր կերաբույս է։ Գեղազարդիչ է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում