Կնքաբույս. ՀՀ Բույսեր

Կնքաբույս (լատ.՝ Tamus), դիոսկորեազգիների ընտանիքի միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կնքաբույս հասարակ (T. communis)։ Հանդիպում է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառների բացատներում։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը փաթաթող է, երկարում է՝ մինչև 4 մ։ Տերևները հերթադիր են կամ հակադիր, օվալասրտաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ հուրան, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը գնդաձև, կարմիր հատապտուղ է։

Նշանակություն և կիրառում
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող, ցավը հանգստացնող միջոց։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում