Կլադոֆորա. ՀՀ Բույսեր

Կլադոֆորա (լատ.՝ Cladophora), կանաչ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կլադոֆորա հավաքական (C. glomerata)։

Էկոլոգիա
Բնակվում է ծովերում և քաղցրահամ ջրավազաններում։ Ամրանում է հիմնանյութիև և ջրին տալիս կեղտոտ կանաչ գույն։

Կենսաբանական նկարագիր
Կլադոֆորա մարմինը թփանման է՝ կազմված բազմաթիվ ճյուղավորված թելիկներից, որոնք հատվածավորված են առանձին բազմակորիզ բջիջների և ունեն ցանցաձև քրոմատոֆոր։ Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռական (իզոգամիա) ճանապարհներով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում