Կանգար. ՀՀ Բույսեր

Կանգար (լատ.՝ Gundelia), աստղածաղկազգիների (Asteraceae) (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Gundelia tournefortii ուտում են մարտ ամսին, երբ նա դեռ գտնվում է ածիլի փուլում։ Ամռանը բույսը չորանում է և նրա վրա առաջանում են փշեր։ Ամռան վերջին նա ծաղկում է, սերմերը տարածվում են քամու միջոցով։

Իսրայելում բույսը համարվում է պաշտպանված և արգելված հավաքելու համար։

Կենսաբանական նկարագիր
Արմատը հաստացած է, պարունակում է կաթնահյութ։ Ցողունը կոպիտ է, պարզ, վերին մասում՝ թույլ ճյուղավորվող, բարձրանում է՝ 15-60 (100) սմ. Տերևները խոշոր են, կոշտ, կաշեկերպ, փետրաձև կտրտված կամ բլթակավոր։ Ծաղկաբույլը գնդաձև կամ երկարավուն գլխիկանման զամբյուղ է, ծաղիկները՝ վառ կարմիր, երբեմն՝ վարդագույն, սպիտակ, կանաչադեղնավուն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հարթ, ձվաձև, ամուր թաղանթով պատված սերմիկ է։ Դալար ցողուններն ուտելի են։

Տեսակներ
Հայտնի է 1 տեսակ՝ կանգար Տուրնըֆորի (G. toumefortii)։

ՀՀ-ում հանդիպում է առավելապես Կոտայքի մարզում։ Աճում է ստորին և միջին լեռն, գոտիներում, չոր և քարքարոտ, երբեմն՝ խոտածածկ լանջերին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում