Որդանխոտ. ՀՀ Բույսեր

Որդանխոտ (լատ.՝ Aeluropus), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի կոճղարմատավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի են 5 տեսակներ։

Հայաստանում
ՀՀ-ում 1 տեսակ՝ Որդանխոտ աղասեր (Aeluropus littoralis)։ Տարածված է Արմավիրի, Արարատի մարզերի աղակալած հողատարածքներում և Սյունիքի մարզում (Արաքս գետին հարող ավազուտներում)։

Կենսաբանական նկարագիր
Գետնատարած կամ թեթևակի բարձրացող, հիմքում ճյուղավորվող խոտաբույս է, երկարությունը՝ 20-60 սմ։ Տերևները նեղ գծաձև են, կոշտ, մերկ կամ թեթևակի խավոտ, թխակապտավուն։ Ծաղկաբույլը հասկաձև հուրան է, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը հատիկ է։

Նշանակություն և կիրառում
Տերևների և ցողունների վրա գտնվող գեղձերի միջոցով Որդանխոտը արտազատում է աղեր։ Որդանխոտի բուսուտներն օգտագործվում են որդան կարմիր բնաշխարհիկ միջատի կերակրման համար։ Ունի տնտեսական նշանակություն։ Որդանխոտի մաքուր համակեցություններից ստացվում 18-9 ց/հա խոտ։ Հասկակալման ժամանակ պարունակում է 10,8% մոխիր, 11,7% պրոտեին, 2% ճարպ, 29,7 % թաղանթանյութ, 45,8 % անաղոտ մզվածքային նյութեր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում