Հարսնախոտ. ՀՀ Բույսեր

Հարսնախոտ (լատ.՝ Physalis, նաև բոջոջ, բշտի դեղ), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 100-120 տեսակ, ՀՀ-ում՝ 1, սովորական հարսնախոտ (լատ.՝ P. alkekengi)։ Աճում է Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Լոռու մարզերում և այլուր։

Կենսաբանական նկարագիր

Ցողունի բարձրությունը 20-100 սմ է։ Տերևները սրտաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ բաց դեղին, ծաղկաթերթիկների հիմքում կան դարչնագույն բծեր, պտուղը՝ հատապտուղ։

Տեսակներ

2005 թվականին հածվում էին 75 մինչև 90 տեսակ:

Նշանակություն

Դեղաբույս է։ Պարունակում է ալկալոիդներ, աղաղանյութեր, վիտամին C, կարոտին, քսանտինային խմբի պիգմենտներ։ Պտուղն օգտագործվում է հրուշակեղենի արտադրության մեջ և թարմ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում