Աղվեսագի. ՀՀ Բույսեր

Աղվեսագի (լատ.՝ Alopecurus), աղվեսաձետ, աղվեսապոչ, աղվեսախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։

Ձևաբանություն
Ցողունի բարձրությունը 10-50 սմ է։ Ծաղկաբույլը էլիպսաձև, կամ գլանաձև հասկանման հուրան է։ Հասկիկները երկսեռ են՝ մեկական ծաղկով։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը երկու կողմից սեղմված հատիկ է։ Կերաբույս է։

Տարածվածությունը Հայաստանում
Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ աղվեսագի դաշտային (A. myosuroides), աղվեսագի համաչափ (A. aequalis), աղվեսագի հայկական (A. armenus), աղվեսագի Օշեի (A. aucheri) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է առավելապես խոնավ հողերում, ալպյան, ենթալպյան մարգագետիններում, տափաստաններում, անտառեզրերին, աղբոտում հացահատիկի ցանքերը և պտղատու այգիները։ Հաճախ առաջացնում է ճիմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում