Թաղաղու. ՀՀ Բույսեր

Թաղաղու (լատ.՝ Asphodeline), թաղաղուազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-80 սմ։ Տերևները գծաձև կամ գծուսբզաձև են։ Ծաղկաբույլը նոսր սակավածաղիկ կամ խիտ ողկույզ է, ծաղիկը՝ կանաչադեղնավուն կամ սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը տուփիկ է։ Երեք տեսակներն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Տեսակներ
Հայտնի է մոտ 15 (այլ տվյալներով՝ 20), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • թաղաղու ծառանմանը (A. dendroides) հանդիպում է Լոռու, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։
  • թանթռնիկ թարխուն աճում է չոր, կավոտ կամ քարքարոտ լանջերին, ցանքերում (800 - 1500 մ բարձրներում),
  • թաղաղու դեղինը (A. lutea) անհետացող տեսակ է, հանդիպում է միայն Տավուշի մարզում (Իջևանի ֆլորիստիկ. շրջան)։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին,
  • թփուտներում, բաց տարածքներում (700 - 1100 մ բարձրություններում),
  • թաղաղու ղրիմյանը (A. taurica) հանդիպում է Լոռու մարզում (Սպիտակ քաղաքի շրջակայք և Ջաջուռի լեռնանցք)։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, հեղեղատներում,
  • ժայռերի ելուստներին (1500 - 2000 մ բարձրներում)։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում