Նարդոս. ՀՀ Բույսեր

Նարդոս (Lavandula), շրթնածաղիկների ընտանիքի խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է նարդոսի ավելի քան 25 տեսակ՝ տարածված գլխավորապես միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում և Պակիստանում։ Տերևները նշտարաձև են, խավոտ, ծաղիկները ունեն յուղային գեղձիկներ, երկնագույն են, կապույտ, մանուշակագույն, ծաղկաբույլնրում հավաքված։ Նարդոսի որոշ տեսակներ (Lavandula spica, Lavandula latifolia և այլն) արժեքավոր եթերայուղային բույսեր են և վաղուց ի վեր օգտագործվում են բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։ Նարդոս մշակվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև ԽՍՀՄ-ում (Մոլդավիա, Ղրիմ, Կովկաս, Միջին Ասիա)։ Նարդոսի չոր ծաղիկները և տերևները օգտագործվում են որպես հակացեցային միջոց։ Նարդոսի բոլոր տեսակներն էլ մեղրատու են, մի քանիսն ունեն դեկորատիվ նշանակություն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում