Հազրեվարդ. ՀՀ Բույսեր

Հազրեվարդ (Rosmarinus) խնկունի, լվացտակի ծառ, լուսնտակի ծառ, խուլեղինջազգիների, շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ցեղ։ Մշտականաչ թփեր են, ուղիղ, վեր բարձրացող, երբեմն՝ տարածված ճյուղերով։ Տերևները նստադիր են, կաշեկերպ, գծային, կլորացած ծայրերով։ Ծաղիկները երկնագույն են, երկշուրթ, հավաքված ողկուզաձև ծաղկաբույլում։ Ծաղկող ընձյուղներից ու տերևներից ստանում են եթերային յուղ, որն օգտագործվում է բժշկության մեջ և օծանելիքի արտադրությունում։ Բազմացվում է կտրոններով, հազվադեպ՝ սերմերով։ ԽՍՀՄ-ում աճեցվում է հիմնականում Ղրիմում, Կովկասում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում