Մոմախոտ. ՀՀ Բույսեր

Մոմախոտ (լատ.՝ Cerinthe), մոմածաղիկ, գաղտրիկազգիների ընտանիքի միմայա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 10 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը մերկ է՝ թխակապույտ երանգով, ճյուղավորվող։ Արմատամերձ տերևները հակադիր երկարավուն-ձվաձև են, ցողունայինները՝ ձվաձև։ Ծաղկաբույլը ոլորք է, ծաղիկները՝ բաց դեղին, հաճախ՝ մոխրագույն բծերով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղն ընկուզանման է։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ մոմախոտ փոքր (Cerinthe minor):

Տարածում

Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտներում և բնակավայրերի մոտ, աղբոտ վայրերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում